Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև Պայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն է Չինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ Մոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվել Միկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած Նեպալում ՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել են Դուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ Դերզյան Հանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունը Նոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում 

2020 թվականի 1-ին կիսամյակում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 6,1 տոկոսով. Արամ Հովհաննիսյան

Հուլիսի 31-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ծառայությունների և տարածքային մարմինների 2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական արդյունքների ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքի մասին ամփոփիչ ելույթ ունեցավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

2020 թվականի առաջին կիսամյակում ոստիկանությունը ողջ ծավալով կատարել է իր առջև դրված խնդիրները, վերահսկել հանրապետության օպերատիվ իրավիճակը։

Ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ Արամ Հովհաննիսյանը նշեց, որ տարվա առաջին կիսամյակում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 6,1 տոկոսով։ Միաժամանակ, իրականացված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյուքնում՝ հաշվետու ժամանակահատվածում, 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ, նվազել է հանցավորության տեմպը։
Ներկայացվեց առանձին հանցատեսակներով ոստիկանության կատարած աշխատանքը։ Այս առումով բացահայտման արդյունավետության բարելավում կա սպանությունների, մարդկանց թրաֆիքինգի, գողությունների դեպքերով։

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով անցնող 19750 հանցագործության դեպքերի 54,5 տոկոսում առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ։ Ի դեպ, այս տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 5,7 տոկոսով աճել է բացահայտման տեմպը։

Խորհրդակցության ընթացքում ոստիկանության պետի տեղակալները և մարզային վարչության պետերը ներկայացրին իրենց համակարգող ոլորտների և տարածքների կատարած աշխատանքը։

Ամփոփիչ ելույթ ունեցավ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Նա նախ շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողներին, որոնք ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և խոսեց կատարված աշխատանքի մասին։

Վահե Ղազարյանը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ։

Ոստիկանության պետը, կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը, քննադատեց ոստիկանության տարածքային որոշ ստորաբաժանումների աշխատանքն այս ուղղությամբ և տվեց կոնկրետ ցուցումներ։

Խոսվեց նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության աշխատանքի մասին։ Ոստիկանության պետն անդրադարձավ առկա բացթողումներին և դրանք շտկելու ուղղությամբ տվեց հանձնարարականներ։

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների, պարեկային ծառայության, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման աշխատանքների, ոստիկանության արտաքին ծառայության, տնտեսական, ֆինանսական և կադրային քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորություն
Ամենադիտված