Սերենա Ուիլյամսը կօգնի ավելի քան 4 միլիոն դիմակ նվիրել ամերիկյան դպրոցներին
Սպորտ
Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մասնակցել է Միացյալ Նահանգների դպրոցներին 4,25 միլիոն պաշտպանիչ դիմակ նվիրելու ակցիային։ Ըստ Ուիլյամսի ինստագրամյան էջի՝ նա համագործակցում է «Դպրոցների ազգային ասոցիացիայի» և հագուստ արտադրող խոշոր ձեռնարկության հետ դպրոցներին անհատական պաշտպանության միջոցներ նվիրելու համար: «Ես շնորհակալ եմ այս առիթի համար, որ մենք կարողանալու ենք օգնել մեր դպրոցներին ու աշակերտներին այս ռեսուրսով», - ասել է 38-ամյա մարզուհին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)