Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին Անտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհ Թրամփն արտահայտվել է Կատարի նվիրած նախագահական նոր ինքնաթիռի մասին. Մենք չէինք կարողանա նման ինքնաթիռ կառուցել Ավետիքի կալանավորումը վրեժխնդրություն է, որը նպատակին չի հասնելու. Անահիտ Ադամյան (տեսանյութ) «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Կրիստենսենի հետ Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանը «Չելսին» ավարտել է «Ատալանտայից» Մարկո Պալեստրայի տեղափոխությունը ԱՄՆ-ն շատ լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ․ Թրամփ Սամվել Կարապետյանը մենակով չպիտի «դեւին» սպանի, էդպես չի լինում (տեսանյութ) Իրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել Մոնակոյում կներկայացվեն Հայաստանի լավագույն բրենդներն ու մշակութային արժեքները. «Armenia Connection Monte Carlo 2026» Ֆեյք նկարիչը վրձինը ձեռքն է առել, խզբզելով է զբաղված. Ստեփանյանը՝ ԿԸՀ-ի և ընտրությունների մասին (տեսանյութ) 

ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն. սահմանադրագետ

Բլոգոսֆերա

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանրապետության նախագահի կողմից օրենքի չստորագրումն ունի իրավական հետևանքներ: 

«Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում հոդվածում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի /այսուհետ՝ ՍԴ մասին օրենք/ 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը չստորագրելու դեպքում դիմում է Սահմանադրական դատարան` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Վերոնշյալ դրույթների վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ օրենքի նախագիծը Նախագահի ստորագրման ներկայացնելուց հետո Նախագահն ունի երկու տարբերակ՝ կամ ստորագրել այն, կամ ուղարկել ՍԴ՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու համար։

Այսինքն՝ Նախագահի կողմից օրենքի չստորագրման դեպքում ԱԺ նախագահի կողմից այն ստորագրելու լիազորությունը ոչ թե հնարավորություն է տալիս Նախագահին չստորագրելու օրենքը /ավելին՝ ակնհայտ է, որ այդ երկու գործողություներից մեկի իրականացումն Սահմանադրության պահանջ է/, այլ միտված է պաշտպանելու իրավական պետությունը այնպիսի փակուղային իրավիճակից, երբ Նախագահը հրաժարվում է իր սահմանադրական պարտականության իրականացումից։

Նշվածը բխում է նաև նախագահի ինստիտուտի էությունից և տրամաբանությունից։ Այդ ինստիտուտը կարելի է որակել որպես վերքաղաքական, ինչը նշանակում է, որ օրենքի ստորագրումից հրաժարվելը կարող է բխել միայն Սահմանադրությանն առերևույթ անհամապատասխանությունից /որի դեպքում պարտավոր է դիմել ՍԴ/, այլ ոչ քաղաքական կամ անձնական դրդապատճառներից։

 

Այլ կերպ ասած, Սահմանադրությունը լուծում է նախատեսել՝ Նախագահի կողմից հակաիրավական վարքագծի դրսևորման արդյունքում հնարավոր կազուսը կանխելու նպատակով։

Փաստորեն, ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ Նախագահը դրսևորվել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրան պաշտոնանկ անելու համար։

Պետք է արձանագրել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հանրապետության նախագահը կամայականորեն՝ ըստ նպատակահարմարության է իրականացնում իր սահմանադրական պարտականությունները։

Նախկինում՝ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու սահմանադրական պարտականությունն իրականացնելիս՝ համարելով, որ օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետը բավարար չէ ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու և Ազգային ժողովին ներկայացնելու համար, Նախագահն այդ հարցով դիմեց ՍԴ, և մինչև ՍԴ-ի կողմից համապատասխան որոշման կայացումը՝ խախտելով սահմանադրական օրենքով սահմանված իր պարտականությունը ՍԴ դատավորի հերթական թեկնածուին ներկայացրեց 10-օրյա ժամկետի խախտմամբ։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Հանրապետության նախագահի կողմից իր սահմանադրական պարտականնություններն իրականացվում են կամայականորեն՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից և արհամարհելով ՀՀ օրենսդրական կարգավորումները, ինչը նույն օրենսդրության տրամաբանությամբ կարող է վերջինիս պաշտոնանկ անելու հիմք հանդիսանալ։

Հ. գ. Բնականաբար, պաշտոնանկության գործընթացի մեկնարկն անհավանականության ժանրից է, քանի դեռ Նախագահը հլու-հնազանդ գործում է օրվա իշխանության հակաիրավական տրամաբանության շրջանակներում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին Հնդկաստանը վերացնում է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներըԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհ Թրամփն արտահայտվել է Կատարի նվիրած նախագահական նոր ինքնաթիռի մասին. Մենք չէինք կարողանա նման ինքնաթիռ կառուցել Ավետիքի կալանավորումը վրեժխնդրություն է, որը նպատակին չի հասնելու. Անահիտ Ադամյան (տեսանյութ)«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Կրիստենսենի հետ Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանը «Չելսին» ավարտել է «Ատալանտայից» Մարկո Պալեստրայի տեղափոխությունը ԱՄՆ-ն շատ լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ․ Թրամփ ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուՂազախստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն օգոստոսի 23-ինՆերդրվել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՄեծ Բրիտանիան մտադիր է նոր գագաթնաժողով անցկացնել Եվրամիության հետՄԱԿ-ի փորձագետները նախազգուշացնում են՝ արհեստական բանականության անվերահսկելի զարգացումը կարող է աղետալի հետևանքներ ունենալՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում հանդիպել է ծովային կենսաբազմազանության ոլորտի միջազգային կառույցների ղեկավարներինՀայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողներըՄխիթարյանի հուզիչ գրառումը Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետոՀուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը ԿԲ-ում մեկնաբանել են բարձր տոկոսադրույքների նկատմամբ վերաբերմունքըԿառավարությունում բիզնեսի համար առավել շահավետ փոխադրումների տեսակ են առանձնացրելՀուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակինԺաննա Անդրեասյանն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ ԱֆիֆիինԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն 4 բալանոց երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքումԿոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել էՍամվել Կարապետյանը մենակով չպիտի «դեւին» սպանի, էդպես չի լինում (տեսանյութ)Իրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու ԹըրներինՀուլիսի 4-ին Երևանում կլինեն փակ փողոցներԱմենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. Սուրենյան Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆԵվրահանձնաժողովի խոսնակն ասել է՝ ինչով է պայմանավորված Ֆոն դեր Լայենի այցը Երևան ու Բաքու Լավրով․ Ռուսաստանը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հզորացմանըԶելենսկին Զալուժնիին Կիև է կանչել իշխանությունը կորցնելու վախի պատճառով. քաղաքագետ Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիՄոնակոյում կներկայացվեն Հայաստանի լավագույն բրենդներն ու մշակութային արժեքները. «Armenia Connection Monte Carlo 2026»Ֆեյք նկարիչը վրձինը ձեռքն է առել, խզբզելով է զբաղված. Ստեփանյանը՝ ԿԸՀ-ի և ընտրությունների մասին (տեսանյութ)Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործովՊՆ զինծառայողը կրակոցներ է արձակել․ 8-ամյա տղա է մահացել, ըստ հոր՝ երեխան գիշերը ջերմել է (տեսանյութ)Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանում է. Հանդիպել են հայ և թուրք գործարարները (տեսանյութ)Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը արդարության վերականգնման գործընթաց էԲարձր դոզաներով վիտամին C-ն կարող է նվազեցնել ծանր վնասվածքներից հետո մահվան ռիսկը․ նոր տվյալներԱրևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Բելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար․ ԱՄՆ-ն շարունակում է առանցքային դեր ունենալ Ուկրաինայի պաշտպանության հարցումԳագիկ Ծառուկյանը մշտապես ճնշման տակ է եղել․ «յալվար ընկած» ուզում են ցույց տալ` իբր իրենք ամուր են (տեսանյութ)Զելենսկին ԵՄ-ին կոչ է արել կատարել Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ ստանձնած պարտավորություններըԱդրբեջանն ապացուցել է, որ ԵՄ-ի հուսալի գործընկերն է․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿանանց համար ներկայացրել են բաճկոնների նորաձև այլընտրանքը
Ամենադիտված