Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում 

«Մեզ պատրաստում են պատերազմի, սակայն սպասվում է նախապես պլանավորված սարսափելի պարտություն»

Քաղաքական

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրավված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։ Այս նախաձեռնությունը լայնորեն քննարկվում է հասարակության շրջանում. որոշները ողջունում են այն, մյուսներն էլ՝ քննադատում և հերթական ձևականությունը համարում:

«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում կատարվող և կատարվելիք քայլերով իշխանությունները հասարակությանը պատրաստում են պատերազմի. «Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի քայլերը բերել են տրամաբանական կետի, որտեղ պատերազմն անխուսափելի է, ընդ որում, իմ ինտուիցիան ինձ հուշում է՝ դա գիտակցված է արվել: Ես տեսնում եմ, որ նրանք հասարակությանը փորձում են պատրաստել պատերազմի, բայց չեն պատրաստում հաղթանակի, որովհետև հաղթանակին պատրաստելիս՝ իշխանությունները պարտավոր կլինեին օտարերկրյա գործակալական ցանցերը չեզոքացնել Հայաստանում, առաջին հերթին, հենց սորոսական տարատեսակ հիմնադրամները, ինչը չի արվում: Ահաբեկչական խմբերը ազատ  շրջում են փողոցներում և ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մեզ պատրաստում են մի պատերազմի, որտեղ շատ հնարավոր է՝ ցավալի կորուստներ ունենանք, բայց իշխանությունները նախապես ուզում են ստեղծել իմիջ, որ նրանք ամեն ինչ իրենց ուժերի ներածին չափով արել են: Եվ ինչպես մի քանի անգամ արդեն եղել է, նախապես իրենց ուսերից գցեն պատասխանատվությունը, սակայն ցույց տան, որ, իբրև թե, ամեն ինչ արել են»,- ասաց Դանիելյանը:

Վերջին շրջանում տեղի ունեցած գործողությունները Արթուր Դանիելյանը բնորոշում է որպես դիմակահանդես. «Աշխարհազոր են ուզում ստեղծել, կանանց են զինվորական համազգեստով ցուցադրում, և տրամաբանական հարցեր են առաջանում՝ եթե աշխարհազորը այդքան կարևոր է, ապա ԵԿՄ-ն ինչու կազմաքանդվեց և նմանատիպ կառույցները, որոնք օրհասական պահերին միշտ Հայաստանի կողքին են եղել: Հիմա իրենց քայլերով մեդիահարթակներով փորձում են գովազդել, որ իրենք պատրաստվում են պատերազմի: Այս գործողությունները փախկապակցված են»:

«Ինձ մոտ շատ վատ կանխազգացում կա՝ ինչ-որ դավադրություն է հյուսվում, որի շրջանակներում, շատ հնարավոր է արդեն նախապես պայմանավորված, սարսափելի պարտություն է մեզ սպասվում, որտեղ հիմնական մեղավորը, ըստ ամենայնի, դուրս կգա Ռուսաստանը: Այսինքն՝ բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ պահի ելույթ կունենա, և կասի, որ մենք սարսափելի կորուստներ ունեցանք, որովհետև, օրինակ, Ռուսաստանը մեզ դավաճանեց: Իրադարձությունների տրամաբանությունը և օրինաչափությունը հուշում են, որ դեպքերը կզարգանան հենց այս ֆոնով»,- ընդգծեց «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիրը:

Դանիելյանը վստահ է՝ այս քայլերը հանգեցնլու են սարսափելի հետևանքների. «Ես չեմ կարծում, որ Աննա Հակոբյանը այս նախաձեռնությամբ Մեհրիբան Ալիևայի նմանակման ինչ-որ նպատակ էր հետապնդում, ինձ թվում է՝ նրանք, ընդամենը, ստեղծում են պատրանք, որ ամեն ինչ անում են պատերազմի պատրաստվելու համար, մինչդեռ իրականում անում են հակառակը: Նրանք ՊՆ բյուջեն կրճատել են, հայտարարել են, որ բյուջեն 30%-ով աճել է, բայց, չգիտես ինչու, նախորդ տարիների համեմատությամբ միայն ՊՆ բյուջեն է կրճատվել, ընդ որում, ռազմամթերքի գծով ծախսերը էականորեն են կրճատվել, որովհետև, օրինակ, զինվորների սնունդի վրա ծախսվող գումարը 3-4 անգամ ավելացել է: Այնպես որ սա հերթական թատրոնն է, որի արդյունքում մենք ունենալու ենք սարսափելի հետևանքներ, շատ ավելի ցավալի, քան կորոնավիրուսի հետևանքով»:

«Չգիտեմ՝ հակառակորդը ինչպես է ընկալելու և արձագանքելու Աննա Հակոբյանի այս քայլը, բայց, կարծում եմ՝ էական էլ չէ: Զինվորական համազգեստ կրելու խնդիր չեմ տեսնում, բայց խնդիրն այն է՝ որ այդ ամենը թոզ է, և նրանք ստեղծում են պատրանք, թե ռազմահայրենասեր են. դա ինձ մոտ նողկանք է առաջացնում, որովհետև ցանկացած անբարոյական երեսպաշտության դրսևորման արդյունքում ես ոչ մի դրական զգացում չեմ կարող ունենալ, բայց բուն փաստը, որ պետական այրերը կամ իրենց կանայք ռազմական համազգեստ են կրում, կարծում եմ՝ սխալ կամ ճիշտ չի կարող լինել, նույնիսկ, ողջունելի է»,- եզրափակեց Դանիելյանը:

Արփինե Հակոբյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզում
Ամենադիտված