Իշխանությունների թեթև ձեռքով ՍԴ-ում ճգնաժամ է. Տոնոյան
ՏեսանյութերԵթե նախկինում իշխանությունները նշում էին, թե ՍԴ-ում կա ճգնաժամ, ապա այդ ճգնաժամը ներկայումս է ստեղծված: Դա արվել է իշխանությունների թեթև ձեռքով, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում անում էին այնպես, որպեսզի կազմալուծեն ՍԴ-ի կազմը և համալրեն իրենց համար ցանկալի թեկնածուներով: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Մենք նշել ենք, որ այս գործընթացը մեր մասնակցությամբ օրինականացնելու ցանկություն չունենք, որովհետև ՍԴ-ի կազմաքանդման` իշխանության որդեգրած քաղաքականությունը, հակասահմանադրական և հակաօրինական է»,- ընդգծեց Տոնոյանը:
Մանրամասները` տեսանյութում: