Եկատերինա Վարնավան սիրավեպ ունի դերասան Ալեքսանդր Մոլոչնիկովի հետ
Ժամանց«Comedy Women» շոուի մասնակից Եկատերինա Վարնավան եւ դերասան Ալեքսանդր Մոլոչնիկովը միասին Սոչիում մասնակցել են «Կինոտավր 2020»-ին։
Դեռ մեկ ամիս առաջ Ալեքսանդր Մոլոչնիկովը հերքում էր սիրավեպը Եկատերինա Վարնավայի հետ՝ հարաբերություններն ընկերական անվանելով։ Զույգին այդ ժամանակ միասին տեսել էին թատրոնում՝ ներկայացման պրեմիերային։ Իսկ այժմ «Comedy Women»-ի աստղը հանրությանն է ներկայացել 28-ամյա ընտրյալի ուղեկցությամբ. Մոլոչնիկովն ու Վարնավան հայտնվել են «Կինոտավրի» կարմիր գորգին։
«Մենք առավոտյան ժամը 5-ին խոհանոցում պայմանավորվեցինք, որ մինչեւ որոշակի պահն այդ մասին չենք բարձրաձայնի։ Մենք վեճեր չենք ունեցել։ Ես այս խոսակցությանը պատրաստվել եմ մեկ ամիս կամ ավելի։ Ես չէի հավատում, որ առհասարակ հնարավոր է ինչ-որ մեկին սիրել։ Այդ առումով ես ցինիկ եմ։ Ինձ այդպես էի ընտելացրել՝ ես զգացմունքներ չեմ ունենում, ես նուրբ մարդ չեմ։ Եվ ինձ համար դժվար էր ասել՝ «ներիր, ես մի փոքր այլ կերպ եմ սիրում»։ Եվ ես կարծում եմ, որ նա եւս ինձ ուրիշ կերպ սիրեց»,- նշել է Ալեքսանդրը: