ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են Չինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակ Բրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկը Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի Փարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդ Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանը Էրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմը Նիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր են ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով 

Այրվող տանկից Էդուարդը դուրս է բերել վիրավոր ընկերոջը, բայց մարտի դաշտում հերոսը մնացել է անօգնական

Հասարակություն

Բարի, պարզ, անմիջական. 19-ամյա հերոս Էդուարդ Հակոբի Մարաբյանին բնութագրող բառերն են: Էդուարդն անմահացավ հանուն հայրենիքի պաշտպանության՝ կյանքը զոհելով հանուն կյանքի։

Ֆուտբոլիստ էր Էդուարդը, պաշտպան էր ինչպես ֆուտբոլում, այնպես էլ` մարտի դաշտում: Բանակ էր զորակոչվել ամռանը, ծառայում էր Ֆիզուլիում: Պատերազմի օրերին Ջաբրայիլում տանկի մեխանիկ-վարորդ էր, մայրը՝ Անուշ Մնացականյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշում է, որ պատերազմի հենց առաջին օրից Էդուարդը եղել է կռվի ամենաթեժ կետերում, որից հետո ընկել է շրջափակման մեջ. «Տանկի շարժիչը չի աշխատել, առանց զենքերի են եղել, ստիպված՝ նահանջել են ու խումբ-խումբ ընկել շրջափակման մեջ: Մեզ միայն ասում էր՝ լավ է լինելու, մենք էլ լավ պատրաստված ենք ու անպայման հաղթելու ենք»:

Ֆիզուլիում՝ Էդուարդի հերոսությունների մասին խոսում են բոլորը. նա, իմանալով, որ ընկերը այրվող տանկի մեջ է, չի ենթարկվել նահանջ հրամանին. տանկից դուրս է բերել ընկերոջը. «Զինակից ընկերներից մեկը, որ ոտքից վնասվածք էր ստացել, չի նկատել, որ արկ է ընկնում, Էդուարդս վազել է, իրեն գցել խրամատի մեջ ու մարմնով պահել ընկերոջը»,- վշտով, բայց մեծ հպարտությամբ պատմում է հերոսի մայրը:

Պատասխանատվության բարձր զգացում ունեցող Էդուարդին շնորհվում է սերժանտի կոչում, բայց, նույնիսկ այդ ժամանակ, համեստությունը խանգարել է նրան հարազատներին հայտնել այդ լուրը:

Հրամանատարի խոսքով՝ Էդուարդը դիրքի խիզախներից է եղել, առճակատման են դուրս եկել հարյուրավորների դեմ. «Ոչ բոլորին է տրված խիզախություն՝ խրամատից գլուխը հանել ու դուրս գալ թշնամու դեմ»,- ասել է հրամանատարը:

Տիկին Անուշն ասում է՝ հոկտեմբերի 30-ին Էդուարդից ստացած զանգը հրաժեշտի զանգ էր․ «Խոսեցինք, ասաց՝ մենք գնում ենք, ձեզ լավ կնայեք, ասել են, որ զանգենք ծնողներին, ուրիշ բան չեմ կարող ասել: Ասում էր՝ կռվում էինք 300-400 թշնամու զորքի դեմ, 60-70 զինվորներով գնում ենք, 30-40-ով՝ վերադառնում. ինչքան կարողանում ենք՝ դիմակայում ենք․ երբեք այդպես չէր խոսել Էդուարդս»,- հիշում է տիկին Անուշը:

Էդուարդն ու ծառայակից ընկերները Մարտունի 2-ի «Կամար» դիրքում երկու կողմից շրջափակման մեջ են ընկել. հետևի կողմից թշնամին ճեղքել է դիրքը. «Տղաս շրջվել է, կրակել, բայց դիպուկազարկ հրացանով կրակել են տղայիս ճակատային վերևի հատվածից: Տղաներն ասում են՝ տեսել են, որ Էդոն կռացել է ու ճակատից արյուն է հոսում, բայց անզորությունից, թե վախից ոչինիչ չեն արել: Ասել են՝ Մարաբյանը վիրավորվել է, ու այդպես էլ չեն հանել տղայիս, որովհետև թշնամին հետևներից եկել է. տղաս հերոսաբար մարտնչել է մինչև վերջին շունչը»:

Տիկին Անուշի խոսքով՝ նույնիսկ ՊՆ-ից ոչինչ չեն ասել, միայն ասել են՝ վիրավոր է, իրենք էլ ճարահատյալ փնտրել են Էդուարդին բոլոր հիվանդանոցներում, Կարմիր խաչ են զանգահարել, բայց, ինչպես հերոսի մայրն է ասում, ապարդյուն: 

«Սպասում ենք, որ տղայիս խրամատից կհանեն, բայց ասում են՝ ցեխ է, չենք կարող...»,- հուսահատ ասում է տիկին Անուշը:

Էդուարդը Երևանից էր, մեծ երազանքներ ու փայլուն ապագայի հեռանկար ուներ: Արդեն հասցրել էր բազում հաջողություններ գրանցել, իսկ հարազատներին խոստացել էր բարեկեցիկ կյանք ապահովել։

Զինակից ընկերները պատմել են, որ կռվի ժամանակ Էդուարդին նահանջի հրաման են տվել, բայց նա ասել է՝ ես որտեղ լինում եմ՝ նահանջ չկա:

«Բոլորը ճանաչում էին Էդուարդիս, դպրոցում էլ բոլորի սերն ու հարգանքն էր վայելում: Ինձ ասում էր՝ պատիվդ միշտ բարձր եմ պահում, եկեղեցի էի մտնում՝ ծանոթ-անծանոթ մոմ էին վառում Էդոյիս համար: Կյանքի գնով պահել է ընկերներին»,- ընդգծում է մայրը։

Հարազատները վերջին անգամ Էդուարդին տեսել են 2019 թվականի դեկտեմբերի 25-ին: Տղայի նկարները նայելիս՝ մայրը միշտ մտածել է, որ որդին կենդանի հերոս է: Ավաղ, Էդուարդը հիմա բոլորիս հերոսն է, ու բոլորին օգնող հերոսը մարտի դաշտում անօգնական մնաց...

Լրացում. Էդուարդի դին գտնվել է այն նույն վայրում, որտեղ հերոսին թողել էին անօգնական:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան
Ամենադիտված