Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ 14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողին Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել 

Իլյան կարող էր որոշների պես որևէ տեղ պատսպարվել, բայց նախընտրեց գիտակցաբար մահը՝ հանուն հայրենիքի

Հասարակություն

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հավերժացավ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ 18-ամյա Իլյա Հակոբյանը:

Իլյան դպրոցում լավ էր սովորում։ 2017-2018 թթ. նա սովորել է Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Մեկ ամսվա մեջ ֆիզիկական բարձր պատրաստվածության շնորհիվ ճանաչվել է «Լավագույն զինվոր-մարզիկ». «Իլյան մանկուց սպորտը շատ էր սիրում, հատկապես վոլեյբոլը: Առանձնահատուկ վերաբերմունք ուներ տնային ծաղիկների նկատմամբ, անգամ բակի վարդերն էր խնամում։ Հաճախ էր սիրելի դասվարին և դասղեկին վարդեր նվիրում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Հասմիկ Հակոբյանը։

Բարի, կամեցող, լավատես, համառ, հաստատակամ, խելացի ու նպատակասլաց. ճանաչողներն այսպես են բնութագրում Իլյային. «Անշահախնդիր ու բոլորին օգնող տղա էր Իլյան։ Նա ճիշտ հասկանում էր ապրելու և սիրելու իմաստը։ Եղբայրս սկզբունքային տղա էր և հավատարիմ էր իր խոստումներին ու որոշումներին։ Մեծ սիրտ ուներ, իր մեծ սերը չէր խնայում ընկերների և մտերիմների համար»,- ասաց Հասմիկը։

Ընտանիքում Իլյան սիրված էր ոչ միայն տան փոքրը լինելու համար, այլև՝ բոլորի մեջ միայն լավը տեսնելու և բոլորին սիրելու յուրահատուկ բնավորությամբ։ Իլյան տարբերվում էր  հասակակիցներից կյանքի վերաբերյալ իր խորը պատկերացումներով. «Եղբայրս շատ գաղտնապահ էր, նրա հետ կարող էիր հանգիստ կիսվել և վստահել ամեն տեսակի գաղտնիք: Շատ զուսպ էր, ինչ-որ տեղ նաև ամաչկոտ, ինչի պատճառով այդպես էլ չիմացանք նրա սրտի ամենամեծ ու թաքուն սիրո մասին։ Չնայած փոքր տարիքին՝ Իլյայի հետ կարող ես միշտ պաշտպանված և ապահով զգալ ցանկացած հարցում»,- հուզված նշեց հերոսի քույրը։

2020 թ. օգոստոսի 11-ին Իլյան զորակոչվեց բանակ: Նա, ընդամենը, 1,5 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Այդ օրերին Իլյան կորցրեց իր ծառայակից ընկերներից շատերին. «Պատերազմի առաջին օրերին վաշտի կեսը զոհվել է, վիրավոր ու զոհված ընկերներին ինքն ու իր ընկերներն են դուրս բերել մարտադաշտից։ Նա եղել է պատերազմի ամենաթեժ կետերում։ Իլյան մարտի դաշտում կռվեց ուղիղ 44 օր, իսկ 45-ին օրը՝ հավերժացավ»,- ասաց Հասմիկը։

Իլյան վերջին մարտերը տարել է Շուշիում։ Նոյեմբերի 7-ից հարազատները այլևս չեն կարողանում կապվել նրա հետ: Իլյան ստացել էր գլխուղեղի մահացու վնասվածք, ինչպես նշեց նրա քույրը, կրծքավանդակի շրջանում կային նաև դանակի հետքեր, որից էլ կարելի էր ենթադրել՝ ձեռնամարտ է ունեցել թշնամու հետ: «Ընկերների խոսքով՝ Իլյան վիրավորվել էր: Մենք մի շաբաթ բոլոր հիվանդանոցներում փնտրել ենք նրան, այնինչ Իլյան վիրավոր վիճակում կռվել է իր 30 մարտական և ծառայակից ընկերների հետ, կռվել է մինչև վերջ և անմահացել՝ նռնակը գրպանում բացած»,- ընդգծեց հերոսի քույրը։

Ինչպես բոլոր 18 տարեկանները, Իլյան ևս ուներ երազանքներ և նպատակներ: Նա երազում էր ծառայությունն ավարտելուց հետո վերանորոգել տունը, իսկ համալսարանն ավարտելուց հետո՝ գյուղի դպրոցում վոլեյբոլի դպրոց հիմնել և մարզել երեխաներին։ Ավա՜ղ, Իլյայի երազանքները մնացին անկատար:

«Իլյան կարող էր փրկել իր կյանքը՝ որոշների պես որևէ տեղ պատսպարվելով, բայց նախընտրեց գիտակցաբար մահը հանուն հայրենիքի»,- սրտի խորը ցավով եզրափակեց Հասմիկը:
 
Զվարթ Պետրոսյան
 
 
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համար
Ամենադիտված