ՀՀ ԱՆ-ն սկսում է շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթաց
Հասարակություն
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված են շտապօգնության վերջերս ձեռք բերված մեքենաները: Սյդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ լրատվականից: Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է մեքենաների հագեցվածությանը, կարողություններին:
2020 թվականի պետական բյուջեի միջոցներով առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր և 10 Ֆորդ Տրանզիտ մակնիշի շտապօգնության մեքենա: Եվս 15 Նիսան շտապօգնության մեքենաներ նվիրաբերվել են Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից:
Բացի այդ, նվիրատվությամբ ստացվել է 12 շտապօգնության մեքենա (Նիկոլայ Սարկիսովի կողմից` 5, «Մանթաշով» գործարարների միության կողմից` 5 և «Վեբբ ֆոնտեյն հոլդինգի կողմից` 2):
Բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նվիրաբերված 5 մեքենաները հատկացվել են Արցախի Հանրապետությանը:
Շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթացը սկսվելու է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին բժշկական կենտրոններ տեղափոխելով:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)