«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները 

«Մենք սկսեցինք հուսալ, որ Մանվելը գոնե գերության մեջ է»

Հասարակություն

«Մանվելը սիրահարված էր կյանքին։ Իր ոչ մի օրն անիմաստ չէր անցնում, ինքն ամեն օրվա մեջ հետաքրքրություն էր գտնում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հակառակորդի դեմ ծավալված մարտերում զոհված Մանվել Ջավադյանի հորաքրոջ աղջիկը՝ Հայկուհի Խաչատրյանը։ 

Հերոսը 6 տարեկանից հասցրել է բազում հաջողությունների հասնել։ Նա միժամանակ զբաղվում էր թե՛ պարով, թե՛ մարմնամարզությամբ։ Մասնակցել է տարբեր պարային մրցույթների՝ այդ թվում միջազգային․ «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզական դպրոցում Մանվելը շատ հաջողություններ գրանցեց՝ պատվոգրեր, մեդալներ, սակայն պարը նախասիրությունից դարձավ նրա կյանքի կարևորագույն մաս»,- ասաց Հայկուհին։

Մանվելը քաղաքացիական կյանքում բազում հաջողություններ գրանցելուց և Ֆիզիկական կուլտուրայի համալսարան ընդունվելուց հետո հպարտությամբ մեկնեց բանակ՝ հայրենիքի պաշտպանության․ «Մանվելը վիճակահանությանը մասնակցելուց հետո` հպարտությամբ լցված, ասաց՝ շա՜տ լավ տեղ եմ ծառայելու. Ղարաբաղ եմ քաշել...։ Նա ծառայությունը շատ էր սիրում, նվիրված զինվոր էր ու երբեք չի մտածել դրանից խուսափելու մասին։  Անգիր գիտեր զինվորի բոլոր պարտականությունները»,- ընդգծեց հերոսի քույրը։

Նա, թեև շատ էր սիրում ծառայությունը և հպարտ էր` Ղարաբաղում ծառայելով, բայցև կարոտում էր պարը․  «Երբ խոսում էին Մանվելի հետ, հաճախ էր ասում՝ Էնքան եմ կարոտել պարելը, գամ ՝ կիսատ չեմ թողնելու, անպայման շարունակելու եմ դրանով զբաղվել»,- վերհիշեց Հայկուհին։

Մանվելը ծառայում էր Մարտունիում՝ հրետանու կառավարման դասակում։ Սեպտեմբերի 27-ից՝ պատերազմը սկսելուն պես, Մանվելը արդեն դիրքերում էր, ինչը ջանասիրաբար թաքցրել էր իր հարազատներից․ «Երբ պատերազմը սկսվեց, շատ անհանգիստ էինք, անընդհատ փորձում էինք կապի դուրս գալ Մանվելի հետ։ Հետո ինքը զանգեց ու ասաց՝ ես լավ եմ, դուք այդտեղ լավ եղե՛ք. հիմա հարմար չէ, հետո էլի կզանգեմ, կխոսենք։ Գրեթե ամեն օր զանգում էր, իհարկե, կարճ էր խոսում, բայց ուզում էր ձայնը լսեինք, որ հանգիատ լինեինք»,- պատմում է Հայկուհին։

Պատերազմի օրերին հերոսը հաճախ զրուցում էր մեծ եղբոր հետ ու ասում էր, որ ոչ մի պարագայում չի՛ թաքնվելու, չի՛ փախչելու, մինչև վերջ տղերքի հետ է մնալու ու պահելու է իրեն վստահված դիրքը։ 

Մանվելի հետ ընտանիքը վերջին անգամ կարողանում է կապ հաստատել դեպքից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 6-ին․ «Ձայնը անհանգիստ էր, իրենց մոտ շատ թեժ մարտեր էին։ Այնպես էր անում, որ հանկարծ չիմանայինք, որ այդ մարտերն արդեն իրենց մոտ են հասել կամ, որ ինքը անհանգիստ ու լարված է։ Մանվելը ամեն պարագայում մտածել է իր հարազատների լավ և հանգիստ լինելու մասին»,- ցավով ընդգծում է նրա քույրը։

Մանվելի հետ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Թշնամին հարձակվել էր իրենց դիրքի վրա, իսկ ինքը մնացել էր՝ վիրավոր ընկերներին օգնելու։ Բայց հայտնվել էր դիպուկահարի նշանառության տակ ու ստացել գլխի մահացու հրազենային վնասվածք՝ այդպես էլ չկարողանալով օգնել վիրավոր ընկերներին․ «Պատերազմի ավարտից հետո հայրը մեկնեց Արցախ, որ գտնի Մանվելին, սակայն, չգտնելով որդուն, վերադարձավ Հայաստան։ Հետո եղբորս անունը հայտնվեց անհետ կորածների ցուցակում»,- պատմում է Հայկուհին։

Չգտնելով Մանվելին՝ հարազատներին օրեր շարունակ մխիթարել է այն միտքը, որ հնարավոր է՝ Մանվելը գերի է, ողջ է մնացել․ «Մենք սկսեցինք հուսալ, որ Մանվելը գոնե գերության մեջ է։ Դիմեցինք ամեն տեղ՝ նրա գերության վարկածը հաստատելու համար։ Դեկտեմբերի 21-ի լույս 22 գիշերը մեզ տեղեկացրին, որ իրենց բարձուքից ևս 5 զինծառայողի մարմին են գտել։ Պարզվեց՝ նրանցից մեկը Մանվելն էր»,- մեծ ցավով ասաց հերոսի քույրը։

Հայկուհին նշեց, որ այս ընթացքում Մանվելի ծառայակից ընկերներից մի քանիսը կապ են հաստատել իրենց հետ, և բոլորը նույն բանն են ասել՝ Մանվելը լավագույն հաշվարկ անողներից էր․«Մեկ այլ զինակից ընկեր էլ մեզ ասաց, որ դասակի ամենաարագ ու ամենահմուտ հրետանավորներից էր Մանվելը»։

Իսկ Մանվելի հետ 10 օրից ավելի ծառայած մեծահասակ կամավորները զարմացած էին մնացել նրա՝ խուճապի չմատնվելուց և կազմակերպված լինելուց․ «Կամավորները, երբ մեզ հետ կապի դուրս եկան, ասացին, որ ինչքան էլ ինքը ներքուստ լարված լիներ, իրենց հույս էր տալիս, ոգևորում էր, իսկ արկերի ընկնելուց էլ, չնայած իր փոքր տարիք ունենալուն, իրենից տարիքով մեծ ծառայակից ընկերներին ասում էր՝ ինչպես պաշտպանվեն, ասում էր՝ պառկե՛ք, տղե՛րք»,-ասաց Մանվելի քույրը։

Զվարթ Պետրոսյան

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվի
Ամենադիտված