Օպերատիվ հետախուզությունը լա՞վ երևույթ է, միջամտում եք մարդու իրավունքներին. Արամ Վարդանյան Դուք Ձեզ անտեր պետության քաղաքացի կզգա՞ք, որ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս գա. հարց` Դավթյանին Հաջիևը մակետներն է ներկայացրել որպես հայկական ձեռագրեր․ Արցախի նախկին նախարարը բացահայտում է արել Հիմա պատրաստ եղեք. Պուտին հայտարարությունից հետո ԵՄ-ում գազի գինը հասել է 1000 դոլարի Աշխարհը ցնցած կադրեր․ Սևանի ռեկորդից մինչև Սիրիայի քաոսը Ձեռքերի դող կամ ցանավորման դեպքում անհապաղ դիմել բժշկի. Ավանեսյանը` Ծավի բնակիչներին Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ ներկայացուցիչներին Հումորիստ Գարիկ Խառլամովը երկրորդ անգամ հայր է դարձել Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ նրա աշխատասենյակում մեծ գումարով պահարան է հայտնաբերվել Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցք» են ստեղծում. ՊԵԿ նախագահը մանրամասնել է Ռուսական նավթամթերքի արտահանման կրճատումն ազդում է համաշխարհային շուկաների վրա․ Պեսկով Շոու-այց դեպի բռնազավթված Արցախ. Ռուսաստանը ընդլայնել է հարվածները. Պեսկով 

Արցախցի ճանաչված մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Հասարակություն

Արցախցի ճանաչված մտավորականները, հասարակական-քաղաքական գործիչները հայտարարություն են տարածել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Մտավորականների հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ․

Երկու եւ կես տարի առաջ զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, սուտը, կեղծիքը, դեմագոգիան դարձնելով գործելաոճ, Նիկոլ Փաշինյանն ընդգծված վարել ու վարում է պառակտիչ, քայքայիչ, կործանարար եւ դավաճանական քաղաքականություն։ Օգտագործելով ժողովրդի դժգոհությունը նախկին իշխանություններից, իշխանության գալով, նա ոչ միայն չի կատարել իր որեւէ խոստում, այլեւ իր պաշտոնավարության կարճ ժամանակահատվածում երիցս ավելի մեծ վնասներ է պատճառել Հայաստանին (ներառյալ Արցախին), քան նախկին բոլոր ղեկավարները միասին։

Ժողովրդին բաժանելով սպիտակների եւ սեւերի՝ յուրայինների եւ ոչ յուրայինների, Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարում կազմաքանդել կամ էականորեն ավերել է կենսական նշանակության բոլոր ոլորտները, անօրինականությունը դրվել է օրինական հիմքերի վրա, ներքաղաքական դաշտը դարձրել է արկածախնդրության թատերաբեմ, ժողովրդի ստվար հատվածի մոտ սպանվել է հավատն արդարության, օրինականության եւ ապագայի հանդեպ։

Նրա գործունեության արդյունքում Հայաստանը զգալի կորուստներ է կրել նաեւ արտաքին քաղաքական դաշտում եւ փաստորեն զրկվել իր դաշնակիցներից ու մինչ այդ բարեկամաբար տրամադրված երկրների հարգանքից, որպես պետություն՝ զրկվելով սուբյեկտայնությունից։

Երկրի ներսում եւ արտաքին հարաբերություններում նման կորուստներ կրելով, զգալիորեն խախտվել էր հակառակորդ, թշնամի երկրի հետ ուժերի հարաբերակցությունը, որից օգտվելով, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ, որի ողջ ընթացքում հանրությանը դիտմամբ կերակրում էին ստերով ու թաքցնում մեր ունեցած կորուստները։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ՝ Արցախի ոչ միայն թշնամու կողմից գրավված, այլեւ չգրավված տարածքները նվիրելով Ադրբեջանին։ Նրա համաձայնությամբ ու թողտվությամբ հիմա արդեն Հայաստանի Հանրապետության սահմանները, ռազմական նշանակության բարձունքներն են հանձնվում թշնամուն։ Արդեն Սյունիքն են հանձնում Ադրբեջանին։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված ու իրականացվող ակնհայտ հակահայկական գործունեությունը, ՀՀ բնակչության մի ստվար մասի եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերի բացահայտ բացասական վերաբերմունքը նրա հանդեպ, նաեւ արտահայտելով Արցախի բնակչության ակնհայտ դժգոհությունն ու ցանկությունը, գտնում ենք, որ հանուն Հայաստանի փրկության եւ հայ ժողովրդի լինելության, Նիկոլ Փաշինյանը օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից։

Վարդգես Օվյան - գրող, հրապարակախոս

Սլավի-Ավիկ Հարությունյան - բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր

Էդուարդ Աղաբեկյան - Արցախի ԱԺ պատգամավոր

Վահան Բադասյան - Արցախյան երեք պատերազմների մասնակից, հրամանատար, Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավար

Քաջիկ Հարությունյան - ժողովրդական արտիստ

Նվարդ Ավագյան - բանաստեղծ, հրապարակախոս

Ալվարո Շեկյան - Արցախյան պատերազմի վետերան, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր

Վարդան Ղուկասյան - վաստակավոր բժիշկ, վիրաբույժ

Սերգեյ Առստամյան - գեղանկարիչ

Ռազմիկ Աղասյան - իրավագետ

Վալերի Գյուլիշանյան - բժիշկ, վնասվածքաբան

Անահիտ Քոչարյան - բանաստեղծուհի

Մնացական Ազիզյան - լրագրող, դիզայներ

Սամվել Եվրիյան - վաստակավոր արտիստ

Վալերի Խաչատրյան - մանկավարժ, իրավագետ

Ալեքսանդր Համբարձումյան - ճարտարագետ

Սմեդա Բաղդասարյան - վաստակավոր մանկավարժ, թոշակառու

Փարավոն Ադամյան - վաստակավոր բժիշկ, ուռուցքաբան

Լաուրա Գրիգորյան - լրագրող

Իսկուհի Ավանեսյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արթուր Բաբայան - մանկավարժ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օպերատիվ հետախուզությունը լա՞վ երևույթ է, միջամտում եք մարդու իրավունքներին. Արամ ՎարդանյանԴուք Ձեզ անտեր պետության քաղաքացի կզգա՞ք, որ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս գա. հարց` ԴավթյանինՀաջիևը մակետներն է ներկայացրել որպես հայկական ձեռագրեր․ Արցախի նախկին նախարարը բացահայտում է արելՖինլանդիան մտադիր չէ խաղաղ ժամանակ միջուկային զենք տեղակայելՀիմա պատրաստ եղեք. Պուտին հայտարարությունից հետո ԵՄ-ում գազի գինը հասել է 1000 դոլարի Ռուսական ուժերը Սև ծովում ոչնչացրել են Ուկրաինայի անօդաչու նավակԱշխարհը ցնցած կադրեր․ Սևանի ռեկորդից մինչև Սիրիայի քաոսըՁեռքերի դող կամ ցանավորման դեպքում անհապաղ դիմել բժշկի. Ավանեսյանը` Ծավի բնակիչներին Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ ներկայացուցիչներինPolitico. Եվրոպական հանձնաժողովը նոր միջոցառումներ է պատրաստում՝ միգրանտների հանկարծակի հոսքին արձագանքելու համար«Նպատակը Արևմուտքին վախեցնելն էր». ԿալասՀումորիստ Գարիկ Խառլամովը երկրորդ անգամ հայր է դարձելԿստուգվեն 13 ամենապահանջված դեղամիջոցների գներըՌԴ Պետդումայում հայտարարել են, որ Լեհաստանը կարող է նախապատրաստվել Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններիՈւկրաինայի գլխավոր դատախազը լքել է երկիրըՈւկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ նրա աշխատասենյակում մեծ գումարով պահարան է հայտնաբերվելԹրամփը Սպիտակ տունն անվանել է «իսկական աղբանոց»Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցք» են ստեղծում. ՊԵԿ նախագահը մանրամասնել է Կանադան ցանկանում է «յուրահատուկ դաշինք» ստեղծել Եվրամիության հետ՝ առանց ԵՄ-ին անդամակցելուՌուսական նավթամթերքի արտահանման կրճատումն ազդում է համաշխարհային շուկաների վրա․ ՊեսկովՀութիները հայտարարել են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայում գտնվող ավիաբազայի վրաՇոու-այց դեպի բռնազավթված Արցախ. Ռուսաստանը ընդլայնել է հարվածները. ՊեսկովՀայկ Սարգսյանը սխալ է արել. ես ապօրինի ծառահատումների հետ չեմ կարող ասոցացվել. Ղալումյան Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի․ ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 15-իցՍրբուհի Գալյան․ «Ունեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը՝ ՀՀ-ն»Լատվիայում հակառուսական պատժամիջոցների պատճառով գործարան կփակվի․ Զախարովան արձագանքել էՀաջիևը Արցախում հայկական եկեղեցիները «աղվանական» էր ներկայացնում․ Էդգար ՂազարյանԽաղադաշտից դուրս՝ «ռինգ»․ երկու երկրպագուհի ծեծկռտուքի են բռնվելՌեկորդային տեղումներ Չինաստանում․ 42 հազար մարդ տարհանվել է 2 շաբաթ՝ առանց լուսացույցի․ Աշտարակ տանող M1-ի վտանգավոր հատվածը կրկին «մահվան ճանապարհ» է դառնումԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկըԱՄՆ-ն հայտարարել է Իրանին միջուկային վառելիք մատակարարելու հնարավորության մասինՌուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի և Զապորոժիեի մարզերի մի շարք բնակավայրեր․ ՌԴ ՊՆԱՄՆ-ի՝ Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին հարվածները դադարեցնելու կոչը կարող է ազդել Կիևի վրա․ ԿարասինՎանաձոր և Արարատ համայնքները խոշորացվեցինՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Amazon-ը դադարեցրել է համագործակցությունը 21 Air-ի հետ՝ Մայամիում բեռնատար ինքնաթիռի կործանումից հետոԱյս կարուձևի պրոցեսը թարգեք. թախանձագին խնդրում եմ՝ Վանաձորի խոշորացումը հանեք. Մամիկոն ԱսլանյանԾավում բնակիչներին հորդորում են ջուրն օգտագործել միայն համայնքից կամ շշալցված տարբերակով․ Անահիտ ԱվանեսյանՄակրոնը սեպտեմբերի վերջին պետական ​​այցով կմեկնի ԻսպանիաՈւկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ ԳետմանցևըԱյս ռեֆորմը իրականացնելու ենք, սերունդերը մեզ շնորհակալություն են հայտնելու․ Միքայել ԽաչատրյանՊետական համակարգում կան անձինք, որոնք սպասարկում են ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպումը․ Ավինյան «Պատմության ահավոր խեղաթյուրում է մեր աչքերի առաջ»․ Արամ Ա Կաթողիկոս«Անհասկանալի է՝ ով է հսկելու հայ-թուրքական սահմանը»․ ընդդիմադիր պատգամավորը՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի մասինԳերիների խոշտանգման կանխարգելումը համազգային հա՞րց է, թե ոչ. Լիանա ԳասպարյանՅամալի ինքնավստահ հայտարարությունը ցնցել է «Ոսկե գնդակի» մրցավազքը Ինչպիսի՞ն է գնահատում փաստաբանը Քոչարյանի առողջական վիճակըԻ՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք. պետք չի այդքան ծավալվել. Խաչատրյանը՝ Հաջիևի հայտարարության մասին«Իսլամական ՆԱՏՕ»-ի առաջին ճգնաժամը․ Սաուդյան Արաբիան մնաց միայնակ․ Արտակ Զաքարյան
Ամենադիտված