Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

Սփյուռք

Ի պատիվ աշխատանքային այցով Մարսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ երեկոյան Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի կողմից տրվել է ընդունելություն, որին մասնակցել են նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ.

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Պատգամավորնե՛ր, Քաղաքային խորհրդի անդամնե՛ր,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ Մարսելի քաղաքապետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ժան-Կլոդ Գոդենին ջերմ ընդունելության և այս հրաշալի հանդիպման համար: Բայց ավելին՝ ես շնորհակալ եմ նրան հայ ժողովրդին և հայկական հիմնահարցերին շարունակական նվիրված լինելու համար:

Սփյուռքի յուրաքանչյուր գաղութ այցելելիս յուրահատուկ հպարտության զգացում եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի հաջողությունների են հասել իմ հայրենակիցները:

Մարսելին իրապես հատուկ տեղ է վերապահված ոչ միայն ֆրանսահայ համայնքի, այլև հայության պատմության մեջ: Միջերկրական ծովի ամենանշանավոր նավահանգիստներից մեկը լինելով՝ Մարսելն ընդունեց Հայոց ցեղասպանությունը վերապրած տարագիրներին՝ մարդկանց, ովքեր անցել էին մարդկային զրկանքներ, բայց չէին կորցրել իրենց հավատը մարդկության և արարման հանդեպ:

Ցեղասպանությունը վերապրածներից շատերը հաստատվեցին Մարսելում: Այսօր այստեղ են նրանց ժառանգները: Ձեր ծնողների և նախնիների անցած ուղին վավերագրեց և գեղարվեստական կերպարով արարեց Անրի Վերնոյն իր «Մայրիկ» ֆիլմում: Այդ ֆիլմի առաջին տեսարանները ցույց են տալիս, թե ինչպես էին ունեզրկված հայերը, ովքեր անգամ տանիք չունեին գլխներին, Մարսելի նավահանգստում հետևում Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը: Բեռլինում ընթացող այդ դատավարությունից յուրաքանչյուր նորություն անդրադարձ էր գտնում Մարսելի նավահանգստում իջևանած հայերի մեջ: Եվ այդ մարդիկ ցնծացին այն ժամանակ, երբ ստացան Թեհլերյանի արդարացման լուրը: Դա ոչ թե վրեժի, այլ արդարության ցնծության լուր էր:

Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ, որտեղ էլ նա լինի՝ Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում, պահանջում է արդարություն: Մենք ատելություն կամ վրեժ չենք քարոզում, որքան էլ Հայոց ցեղասպանության մեծ ողբերգությունն ուրացողները փորձում են մեզ ուղղորդել և դրդել այդ կողմը: Նրանք պարզապես մեզ թերագնահատում են:

Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել Մեծ Եղեռնը և ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն: Մեր նախնիներին իրենց հայրենիքում ոչնչացնելուց հետո Հայոց ցեղասպանության վերջին փուլն այդ ահավոր հանցագործության մասին հիշողության ոչնչացումն է: Բայց մենք միասնական ենք և երբեք դա թույլ չենք տա:

Մեզ հետ է առաջավոր մարդկությունը, և քաղաքապետի ելույթից, նաև վերջին իրադարձություններից շատ հստակ երևաց, թե ինչպիսի դիրքորոշում ունի Ֆրանսիան և ֆրանսիական ժողովուրդը: Ես ուզում եմ իմ հայրենակիցներին հավաստիացնել, որ Ֆրանսիայի նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի վերջին այցն Երևան, իրոք, պատմական այց էր, և աշխարհի որևէ երկրի ղեկավար մեր ժողովրդի ցավերի՝ կապված հենց հայ-թուրքական հարաբերությունների հետ, ցեղասպանության հետ, որևէ մեկն այդպիսի խոսքեր չէր արտաբերել երբեք, և մենք ուղղակի պետք է երախտապարտ լինենք այս չքնաղ երկրի իմաստուն նախագահին:

Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարի: Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ:

Մեր դիրքորոշումը չի փոխվել, և այն հստակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին: Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ՝ Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում:

Վաղ, թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է՝ վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների:

Հարգելի՛տիկնայք և պարոնայք,

Ինչպես պարոն քաղաքապետն ասաց, իմ գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մարսել, որպեսզի մասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին: Անկախ մեր ակնկալած և ստացած արդյունքից՝ սա էական ձեռքբերում է Հայաստանը դեպի Եվրոպա բերելու ճանապարհին: Եվ ուզում եմ իմ հայրենակիցներին ասել, որ այսօր Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահը, մեծ դահլիճում ինձ հանձնելով ԵԺԿ կրծքանշանը, ասաց, որ մենք եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ ենք: Սա մեզ համար լուրջ ձեռքբերում է: Մեզ համար նաև էական է, որ այդպիսի կարևոր իրադարձությունը տեղի ունեցավ մեզ համար այդքան հարազատ քաղաք Մարսելում:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ եվրոպական ուղղությունն առաջնահերթ է մեզ համար: Վերջին տարիներին լուրջ հաջողություններ ենք արձանագրել այս բնագավառում: Եվրոպական միությունը դարձել է ոչ միայն մեր կարևորագույն գործընկերներից մեկն արտաքին աշխարհում, այլև շատ լուրջ դերակատարում ունի Հայաստանի ներսում՝ նպաստելով մեր բարեփոխումների անցկացմանը և մեր երկրի տնտեսական ու ընդհանուր կայունության ամրապնդմանը:

Մեր աշխատանքի էական ուղղություններից մեկը համաեվրոպական կառույցներում Հայաստանին արժանի տեղն ու դերն ապահովելն է: Իսկ դա ճշմարիտ է ամբողջ քաղաքական համակարգի տեսանկյունից: Այսօր նաև Հայաստանի քաղաքական դաշտն է դառնում եվրոպական և յուրացնում եվրոպական արժեքները, հուսով եմ, որ նաև գործելաոճը:

Ու նաև այս առումով եմ ցանկանում հատուկ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին և, մասնավորապես, Ֆրանսիայի Նախագահին՝ հայ ժողովրդի մեծ բարեկամին, մեր ջանքերին սատար կանգնելու համար:

Ո՞վ, եթե ոչ նաև Եվրոպայի հայերը, կարող են օգտակար լինել մեզ՝ հայրենիքին այս ճանապարհին: Երկքաղաքացիության ինստիտուտն այսօր գործում է իրականում: Ըստ էության՝ վերացել է այն հոգեբանական պատնեշը, որը խոչընդոտ էր սփյուռքահայերից շատերի համար: Ուրախությամբ կարող եմ նշել, որ այսօր բազմաթիվ սփյուռքահայեր Հայաստանի կյանքում աշխույժ ու անմիջական մասնակցություն ունեն: Ես մի քիչ դժվարությամբ եմ այս բառն արտաբերում՝ սփյուռքահայը, որովհետև ինձ համար խորթ է: Հասկանում եք՝ հայը հայ է, որտեղ էլ նա ապրի:

Անշուշտ՝ դա հեշտ բան չէ: Հեշտ չէ թողնել ծանոթ միջավայրը և նոր գործ ձեռնարկել հարազատ, բայց իրականում անծանոթ հայրենիքում: Իսկ դրա համար անհրաժեշտ է ազատ ու բաց քննարկել առկա խնդիրները, որպեսզի մեր հայրենիքում հաղթեն խաղի եվրոպական կանոնները: Թերությունները մատնանշելը միայն գործի կեսն է, կեսն էլ չկա: Մենք էական առաջընթաց ենք ապրել, բայց ունենք բոլորիս քաջ ծանոթ խնդիրներ, պրոբլեմներ: Եվ անհրաժեշտ է համատեղ փնտրել այդ դժվարությունները վերացնելու ուղիներն ու կիսել հաջողության պատիվն ու պատասխանատվությունը:

Մենք հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու Հայաստանի խնդիրները լուծելու ազնիվ գործին: Սփյուռքի մեր արյունակիցներին մենք դիմում ենք որպես հարազատի: Եվ հենց հարազատության իրավունքով միասին պետք է քննարկենք եղած թերությունները: Պիտի քննարկենք մեր խնդիրները՝ առանց յուրաքանչյուրս իր պատասխանատվության բաժնից խուսափելու: Եվ առաջին պատասխանատուն այդ թերությունների համար, իհարկե, ես եմ: Բայց ուզում եմ, որպեսզի բոլորդ մասնակցեք, մեզ հետ կիսեք պատասխանատվությունն ու, ինչպես ասացի, նաև հաջողության պատիվը:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Խոսքիս վերջում ցանկանում եմ ձեզ հետ կիսել ևս մեկ ուրախալի լուր: Վստահ եմ, որ շատերդ տեղյակ եք, բայց ոչ բոլորդ. այս այցի նախօրյակին ես ստորագրեցի «Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» հրամանագիրը։ Այսուհետև Երևանը և Մարսելը կկապվեն եղբայրական ևս մեկ ամուր օղակով, իսկ Մարսելի հայկական ավանդական հաստատությունների կողքին կլինի նաև մեր երկրի գլխավոր հյուպատոսությունը: Եվ, իհարկե, շնորհակալ եմ պարոն Սրմաքեշին ՝ իր մասնակցության համար:

Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական սերտ հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության համատեքստում գլխավոր հյուպատոսության հիմնումն առավել արդյունավետ է դարձնելու հյուպատոսական ծառայությունների մատուցումը:

Ամփոփելով խոսքս՝ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային և ֆրանսահայերին, մարսելցիներին ու, մասնավորապես, մարսելահայերին՝ իրենց վերաբերմունքի համար, իրենց եռանդի համար ու նաև իրենց հաջողության համար, որովհետև աշխարհի որևէ երկրում հաջողության հասած հայը Հայաստանը դարձնում է ավելի ճանաչելի: Շատ շնորհակալ եմ ձեզ:

Եվ ուզում եմ մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունը հայտնել պարոն Գոդենին իր բոլոր գործերի համար և հաճույքով նրան հրավիրում եմ Երևան»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված