Հաշվվում է մոտ 1.5 միլիոն իսլամադավան հայ
Սփյուռք
ՀՀ սփյուռքի նախարարության, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի և «Հիքսոս» հիմնադրամի հրավիրած «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով գիտաժողովի ժամանակ կազմակերպիչներն իրենց մտահոգությունն են հայտնել Սփյուռքի հայության տարադավանության առնչությամբ։
Ինչպես հայտնի է դարձել զեկուցումներից՝ աշխարհում այսօր հաշվվում են մոտ 1.5 միլիոն իսլամադավան հայեր, ևս կես միլիոն հայ կաթոլիկ է, իսկ 180.000 հայ՝ ավետարանական եկեղեցու հետևորդ։
«Նորավանք»–ի տնօրեն Գագիկ Հարությունյանը տարադավանությունը համարել է լուրջ հիմնախնդիր, որն ազդում է Սփյուռքի ներքին կայունության վրա։ Նա կարևորել է տարադավանության ուսումնասիրումը նաև հայագիտական տեսանկյունից, քանի որ այն անմիջականորեն առնչվում է հայոց պատմության հետ։
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են հայության տարբեր կրոնադավանական հատվածների շրջանում ազգային ինքնության պահպանման և այդ հատվածների միջև համերաշխության ապահովման հնարավոր միջոցները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան