«Իսկ գուցե Աստված մեզանից երես թեքեց»․ Փաշինյանը՝ պատերազմում պարտվելու մասին
Հասարակություն
Ձեր բնակավայր բերող ճանապարհն անցնելիս էսպիսի մի միտք անցավ մտքովս, տարօրինակ թող չթվա ձեզ, ժողովուրդ, ուղղակի ես կիսվում եմ, խոսում եմ ձեզ հետ. Ասում եմ՝ իսկ գուցե Աստված երես է թեքել մեզնից, այնպես, ինչպես գրված է 12-րդ Սաղմոսում, որտեղ գրված է՝ մինչև ե՞րբ, Տէ՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչև ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Արագածավան համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ ձեզ մի նորություն ասել՝ մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ: Այս միտքը ծագում է շատ հաճախ, երբ ես Հայաստանի տարբեր հատվածներով շրջագայելու առիթներ եմ ունենում։ Անցնում եմ տարածքներով, որտեղով նախկինում չեմ անցել կամ, տարածքներով, որոնք նախկինում չեմ նկատել։ Մենք դրախտում ենք ապրում, բայց մինչև հիմա ի վիճակի չենք եղել և այսօր էլ չենք մեր դրախտը վայելել։ Սա իրականում Ավետյաց երկիր է։ Մենք ապրում ենք Եդեմի այգում, որի մեծ մասն անմշակ է։ Եվ մենք, ապրելով դրախտում, ի վիճակի չենք եղել մեր երկիրը մեզ համար դրախտ դարձնել։ Մենք, ապրելով մեծ երկրում, չենք նկատել, որ ապրում ենք մեծ երկրում»,- նշեց նա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից