Ապարանում Փաշինյանի աջակիցները հարձակվել են Yerevan.Today-ի նկարահանող խմբի վրա
Հասարակություն
Ապարանում Փաշինյանի հանդիպումն անցավ համեստ քանակի մասնակիցներով, որոնք, սակայն միաժամանակ ագրեսիվ էին: Yerevan.Today-ի լրագրողի դիտարկմամբ՝նրանք իրենց դրսևորել են երկու օր առաջ Փաշինյանի հրավիրած հանրավաքի մասնակիցների պես, հարձակվել են Yerevan.Today-ի լրագրողի վրա և վնասել տեխնիկան, հայտնում է Yerevan.Today-ը:
«Ոստիկանությունը պասիվ դերակատար է եղել, մոտեցել է միայն այն պահին, երբ լրագրողը պարբերաբար մոտեցել և խնդրել է իր անվտանգությունն ապահովել։ Փաշինյանի հավաքի մասնակցիների մի մասը դուրս եկավ հանրահավաքը չավարտված, հիմնականում երիտասարդ աղջիկներ, որոնք ներողություն էին խնդրում կատարված միջադեպի համար, ասում էին՝ իմացեք Ապարանը Նիկոլի կողքին չէ և այդ ամենի պատկերը թվերով կստանանք հունիսի 20-ի ընտրություններին։
Վստահեցնում էին, որ հավաքում եղել են բերովի մարդիկ, որոնց իրենք անձամբ չեն ճանաչում, նաև ապարանցիներ, որոնք բոլոր իշխանությունների օրոք եղել են կամակատարի դերում։ Քաղաքացինեը, սակայն հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել՝ ասել են, որ պետական աշխատող են և չեն կարող։
Միջադեպից հետո Ապարանի ոստիկանապետը ներողություն է խնդրել կատարավածի համար, ամաչում է կատարվածի համար, ներողություն է խնդրում ագրեսիվ տղամարդկանց փոխարեն և վստահեցրել, որ անպայման հետամուտ կլինի»,- գրում է կայքը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից