Հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ միջադեպը 1 շաբաթ առաջ է տեղի ունեցել. ՊՆ
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում հայ եւ ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ միջադեպը մեկ շաբաթ առաջ է տեղի ունեցել, տեսանյութը նոր չէ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ քիչ առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որում ադրբեջանցի զինվորականները ծեծի էին ենթարկում հայ զինծառայողին։
Հիշեցնենք՝ դեռեւս հունիսի 2-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետեւանքով հայ երկու զինծառայող թեթեւ մարմնական վնասվածք է ստացել։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է