Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը» Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև Ռուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը» 

Հարցազրույց Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրամյանի հետ

Հասարակություն

-Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել արտահերթ խարհրդարանական ընտրություններին:

-Ես որպես հայ մարդ չէի կարող այս դժվարին իրավիճակում չլինել իմ երկրի և պետության կողքին: Որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան,  օժտված լինելով հատուկ կարգավիճակով ու ծանրակշիռ իրավասություններով, չէի կարող պարզապես դիտորդի կարգավիճակով հետևել թե ինչ է կատարվում Հայաստանում: Պատերազմ: Համավարակ: Համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներ, ներքին տարաձայնություններ ու խորացող ճգնաժամ:

Նայեք Ձեր շուրջը. բոլորը բոլորին վիրավորում են, չկա տարրական հարգանք մեկը մյուսի հանդեպ: «Ֆեյքերի ֆաբրիկաները», որոնք ղեկավարվում են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների կողմից, թույլ չեն տալիս, որ լարվածությունը գոնե մի փոքր նվազի:

Այս իրավիճակի պատասխանատուն այս իշխանությունն է: Այն անկարող է դիմակայել ներկա մարտահրավերներին:

Ասե՛ք ինչպես լուռ և դիտորդի աչքով հետևեմ այս իրավիճակին՝ պետականության հնարավոր կորստին:

Ես միշտ ակտիվ մասնակցություն եմ ունեցել և շարունակում եմ այդ մասնակցությունը Հայաստանի և Արցախի քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքին: 30 տարի եղել եմ Հայաստանի կողքին, մշտապես օգնել եմ և շարունակելու եմ օգնել՝  մեր երկրի պաշտպանության և անվտանգության պահպանման համար: Ակտիվ կապի մեջ եմ եղել պետության բոլոր ղեկավարների հետ՝ դեռ խորհրդային ժամանակներից: Փորձել եմ հասկանալ երկիրս ինչի կարիք ունի:

Տեսնելով այս իրավիճակը՝ անհրաժեշտություն եմ համարել մասնակցել ընտրական գործընթացին:

Ինչո՞ւ որոշեցիք ընտրել Մեր տունը Հայաստանն է կուսակցությունը:

Ընտրություններին մասնակցելու որոշումս կայացրել եմ գարնանը: Այստեղ գալով բազմաթիվ հանդիպումներ, խորհրդակցություններ, բանակցություններ եմ անցկացրել: Հանդիպել եմ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների, ակտիվիստների, բիզնեսի ներկայացուցիչների և այլոց: Նրանցից շատ շատերի հետ ունեմ լավ և արդեն ձևավորված կայուն գործընկերային հարաբերություններ:

Ուսումնասիրել եմ տարբեր կուսակցությունների քաղաքական պլատֆորմներ և ընտրական ծրագրեր: Եթե Դուք տեսնեք այլ կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ապա կնկատեք, որ մեծ մասամբ դրանց ծրագրային դրույթները համընկնում են:

Պետք է արձանագրեմ, որ այս ծրագրերն ունեն դեկլերատիվ բնույթ: Դժվարանում եմ պատկերացնել, թե այդ կուսակցությունները գործնականում ինչ մեխանիզմներ և հնարավորություններ ունեն, որ կարողանան իրականացնել հայտարարված ծրագրային գլոբալ խնդիրները:

Գնահատելով իմ հնարավորությունները, փորձը և միջազգային կապերը Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կորեայում, Չինաստանում և այլ երկրներում՝ որոշեցի գաղափարակիրցներիս հետ ունենալ կուսակցություն՝ Մեր տունը Հայաստանն է:

Ես մտադիր էի համախմբել քաղաքական առողջ ուժերին: Մենք վստահ ենք, որ, համատեղելով ջանքերը, մենք կկարողանանք հասնել մեր և Ձեր երազած իրականությանը: Մենք դեռ միասին երկար ճանապարհ ենք անցնելու:

-Ի՞նչ հիմքեր կան (բացի ցանկությունից), որ հնարավորություն եք տեսնում, թե կարող եք լուծել երկրի առաջ ծառացած խնդիրերը:

-Իմ պատասխանը կլինի բազմաշերտ:

Ես ունեմ բավականին մեծ փորձ և հարուստ կենսագրություն: Եվ ես հպարտ եմ դրանով: Իմ գործունեության մասին հիմա չեմ պատմի, դրան կարող եք ծանոթանալ իմ անձնական կայքում ՝ https://araabramyan.ru:

Ի դեպ, ինձ քննադատողներին ևս խորհուրդ եմ տալիս այցելել իմ կայքը: Գուցե նրանք այնտեղ «քննադատության ավելի շատ հետաքրքիր թեմաներ» կգտնեն:

Բավական երիտասարդ տարիքում աշխատանքի եմ հրավիրվել ԽՍՀՄ,  Էլեկտրոնայաին ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունում, զբաղեցրել եմ  պատասխանատու պաշտոն: Այդ ժամանակ դա մի ընդհանուր պետություն էր: ԽՍՀՄ փլուզումից հետո, արդեն գործունեություն եմ ծավալել բիզնես ոլորտում: Իմ ստեղծած առաջին ընկերությունները կրում էին «Համաձայնություն» և «Ազատություն» անվանումները, որոնք հանդիսանում են իմ կյանքի հիմնական սկզբունքները:

Ինքս ստեղծել եմ իմ կապիտալը և, հպարտությամբ կարող եմ ասել, որ դա մաքուր կապիտալ է, ինչպես ընդունված է ասել բիզնեսի աշխարհում: Ստեղծել եմ Ռուսաստանի հայերի միությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և շատ ավելին: Ես եւ իմ թիմը հսկայական աշխատանք ենք իրականացնում, որի զգալի մասը, գուցեև տեսանելի չէ լայն հանրությանը:

Ես մշտապես պետական համակարգում աշխատելու, շատերի համար գայթակղիչ առաջարկներ եմ ստացել: Բայց երբևէ չեմ մտածել վերադառնալ պետական համակարգ: Ինձ համար իմ ազատությունը շատ կարևոր է: Բացի այդ, իմ այսօրվա կարգավիճակն ինձ շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս գործելու ամբողջ աշխարհում, օգնելու հայրենիքիս, իրականացնելու բազմաթիվ մարդասիրական ծրագրեր:

Արդեն 17 տարի հանդիսանում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Քաղաքակրթությունների երկխոսության բարի կամքի դեսպան: Սա, կարծում եմ, շատ բանի մասին է խոսում:

Ես ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունեմ շատ խոշոր քաղաքական գործիչների, միջազգային խոշոր ընկերությունների և համայնքների ղեկավարների, մշակույթի և սպորտի գործիչների ևայլոց հետ: Հանդիպել եմ շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կուբայի, Խորվաթիայի և այլ պետությունների ղեկավարների հետ:

Իմ առաջարկով են ստեղծվել Ռւսաստան-Ֆրանսիա, Ռուսաստան-Արգենտինա, Ռուսաստան- Բրազիլիա և մի շարք այլ երկրների հետ բիզնես խորհուրդները, որնք ինքս եմ ղեկավարել:

Ես կարողացա կայուն գործընկերային հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի տնտեսական, հասարակական  վերնախավի, մեծ հոլդինգների ղեկավարության հետ և այլն:

30 տարի, որքան հնարավոր է, օգտագործել եմ այս բոլոր հնարավորությունները' հայրենիքիս օգնելու, բարձրացնելու Հայաստանի հեղինակությունն  և  բոլոր ոլորտներում  համագործակցային  հարաբերությունները խորացնելու համար: Եվ դրա բազմաթիվ օրինակները կան ...

Ես խորապես գիտեմ Հայաստանի պատմությունը, ավանդույթները, մարդկանց բնույթն ու արժանապատվության զգացումը: Գիտեմ ինչ դեր ունի   սփյուռքը աշխարհի շատ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և իհարկե Ռուսաստանում: Ես հասկանում եմ նաև  նրանց զգացմունքները:

Մեր առաջնահերթություններից են եղել Ցեղասպանության խնդիրը, Արցախյան հիմնահարցը:

Հատուկ այս հարցերի ուսումնասիրման համար ՌՀՄ կից ստեղծել ենք գիտական ինստիտուտ, որտեղ հրավիրվել են աշխարհի լավագույն գիտանկանները: Ցեղասպանագետների և միջազգային իրավունքի 50-ից ավլելի մասնագետների  ջանքերով ստեղծվել է Ցեղասպանության վերաբերյալ հասկայածավալ փաստագրական ժողովածու, որում ներկայացված են արխիվային այնպիսի փաստաթղթեր, որոնք անհասանելի են եղել շատերի համար:

Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Հայաստանում և Սփյուռքում առկա իրավիճակը: Իրականացրել ենք միջտարածաշրջանային հարաբերությունների, միջազգային հարաբերությունների իրավիճակային վերլուծություն:

Վերլուծել ենք տնտեսության վիճակը, սոցիալական ոլորտը, բանակի վիճակը, անվտանգության խնդիրները և երկրի գործունեության այլ ասպեկտներ:

Ներգրավվել ենք միջազգային փորձագետներ, ովքեր լավ գիտեն տարածաշրջանում և Հայաստանում տիրող իրավիճակը:

Այս վերլուծության հիմքի վրա է մեր կուսակցությունը  մշակել ծրագիրը (տես կայք ՝ https://araabramyan.ru/ ): Այն հավասարակշռված է, պրագմատիկ և համակարգված եւ ընդգրկում է կառավարման բոլոր ոլորտները:

 Ծրագրի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք ոչ միայն հայտարարենք մեր սկզբունքների, նպատակների ու խնդիրների մասին, այլ գործնականում մատնանշենք առկա խնդիրները հաղթահարելու և  երկիրի ներկան ու ապագան  զարգացնելու կազմակերպական մեխանիզմները:

Ես ասում եմ՝ մենք գիտենք, թե ինչ պետք է անենք: Մենք գիտենք, թե ինչպես, մենք կկարողանանք լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել:

Մյուս կարեւոր հանգամանքը. մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք խրախուսում ենք երկխոսությունը, համագործակցությունը: Ես այս մասին բազմիցս ասել եմ:

Եկեք համախմբվենք, մերժենք անձնական հավակնություններ, լսենք միմյանց, սահմանենք օրակարգ, գտնենք ընդհանուր լեզու, քանի որ մեզնից յուրաքանչյուրն ունի այս կամ այն ​​ընտրազանգվածը:

Ի վերջո, մեծամասնության քվեն ստացողը պետք է առաջին հերթին մտածի այն մասին, թե ինչպես կարող է վաստակել մնացած ընտրողների վստահությունը: Սա լուրջ խնդիր է:

Մենք իրավունք չունենք պառակտելու հասարակությունը, թույլ տալու նոր բախումներ և բաժանումներ։ Սա մեր ներքին հարցն է, և դա կախված չէ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից կամ մեր հարևաններից:

Գիտեմ, որ շատ մարդիկ լավ են հասկանում այս հարցի էությունը և պատրաստ են երկխոսության: Մեր կուսակցությունը պատրաստ է ստանձնել այս առաքելությունը, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք դա իրագործել:  Եկեք համախմբվեք պետության և ժողովրդի շահի շուրջ:

-Ձեր խոսքից կարող ենք ենթադրել, որ այդ երկխոսության մեջ տեղ կա նաև «իմ քայլը» խմբակցության համար, պատրա՞ստ եք նրանց էլ ներգրավվել:

Մենք լավ ենք հասկանում առաջացած առճակատման պատճառները: Ժողովուրդը բաժանվեց երեք հիմնական մասի՝ նրանք, ովքեր շարունակում են աջակցել գործող իշխանությանը, ընդդիմությանը և նրանք, ովքեր չեն կողմնորոշվել:

Իմ վերաբերմունքը ներկայիս կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հայտնի է: Ես դա երբեք չեմ թաքցրել: Եվ ես այդ վերաբերմունքը ցույց եմ տվել նրա իշխանության գալու պահից: Ես հարյուր տոկոսով կանխատեսում էի, որ նա և իր թիմակիցները Հայաստանը տանելու են փլուզման:

Այնուամենայնիվ, ինչպես և նախկինում, իմ սկզբունքներին համապատասխան, շարունակեցի համագործակցել կառավարության տարբեր կառույցների հետ, տրամադրեցի մարդասիրական օգնություն և այլն:

Ձեր ուղղակի հարցին, իմ պատասխանն է՝  մենք չենք կարող հրաժարվել մեր ժողովրդի որևէ հատվածից։

Բոլորս պետք է միասին աշխատենք, պետք է կառուցողական լինենք, մտածենք թե ինչպես երկիրը համատեղ դուրս բերենք համակարգային ճգնաժամից:

Բայց  Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ անկախ ուժերի հավասարակշռությունից և ընտրությունների արդյունքից: Նա և իր կառավարությունը պարտվել են: Պարտվողը պետք է հեռանա: Դա պետք է գիտակցեն նաեւ նրա կուսակցական գործընկերները:

Այսօրվա իրավիճակին հանգեցրել են նաև 30 տարիների կառավարման բացթողումները: Հիմա մենք պետք է ազնվորեն խոսենք անցած բոլոր սխալների մասին ու միասնական ուժերով շտկենք դրանք՝ հանուն մեր պետության:

-Ինչո՞ւ անձամբ չեք առաջադրվում, ցուցակում ընդգրկված չեք:

 -Օրենսդրորեն չեմ կարող անձամբ թեկնածու լինել, վերջին 4 տարում ՀՀ-ում չեմ բնակվել: Իմ խնդիրը պաշտուն ունենալը չէ, այլ օգնելն ու սատարելն իմ հայրենիքին, հայրենիքի կողքին լինելու համար. հայրենիքից ոչինչ չեմ ակնկալում և սպասում: Ես ամեն ինչ ունեմ, ինձ ոչինչ հարկավոր չէ, ես պարզապես ուզում եմ օգնել և որպես հայ նաև պարտավորված եմ զգում ինձ, ինչու ոչ, նաև մեր անմահ հերոսների առաջ և այն սերունդների, որոնց մենք անվտանգ հայրենիք ենք պարտք: Պաշտոն ունենալը չէ, որ պիտի ստիպի գործել, բայց դրա հետ մեկտեղ պատրաստ եմ վերցնել հայրենիքը ուժեղացնելու բարձր պատասխանատվությունը:

-Ձեր կարծիքով ինչպիսի՞ չափանիշների պետք է համապատասխանի երկրի ղեկավարը:

-Նախ պետք է փոխվի պետության կառավարման մոդելը՝ նախագահական կամ  կիսանախագահական:

Կառավարման կառուցվածքը պետք է փոխվի` համապատասխան իրավիճակի մարտահրավերների: Կառավարությունում պետք է աշխատեն միայն պրոֆեսիոնալ փորձ ունեցող մասնագետները: Կառավարության աշխատակազմում կարող են ներգրավված լինել նաև սփյուռքի ներկայացուցիչները:

Իմ կարծիքով, երկրի ղեկավարին առաջադրված պահանջները պետք է ամրագրվի օրենսդրությամբ: Երկրի ղեկավարը պետք անցնի մանրամասն բժշկական հետազոտություն՝  հաշվի առնելով հոգեբանական առանձնահատկությունները:

Կարծում եմ, պարտադիր պետք է անցնի պոլիգրաֆ հետազոտություն, որի տված արդյունքները էական նշանակություն կարող են ունենալ:

Մինչև թեկնածու լինելը պետք է ստուգվի՝ պաշտոնի հավակնողը և իր մերձավորները ինչպիսի ֆինանսական միջոցներ ունեն, ինչ ծագում ունեն դրանք, արդյոք պարտաճանաչորեն և առանց խուսափելու վճարում են հարկերը և այլն:

Էականներից է կրթությունը, հավասարակշռվածությունը, հայրենասիրությունը և հատկապես արժանապատվությունը: Կարևոր է նաև անձի հեղինակությունն աշխարհում: 

Եվս մի քանի հարց:

-Թշնամիներ ու բարին չկամեցողներ ունե՞ք:

Յուրաքանչյուր ոք, ով հայրենիքիս  թշնամի է, բնականաբար, իմ թշնամին է: Ով դեմ է իմ հայրենիքին, ես նրանց դեմ եմ:

Ինչ վերաբերում է իմ անձնական, սոցիալական կյանքին, բիզնեսին և առհասարակ, կարծում եմ, որ թշնամիներ չունեմ, գուցե ունեմ մրցակիցներ:  Ես այդպես եմ մտածում:

Ես հավատացյալ եմ: Իմ միջոցներով եկեղեցիներ եմ կառուցել Հայաստանում ՝ Մալիշկա գյուղում՝ իմ ծննդավայրում և Երևանում՝ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին՝ ի պատիվ Ռուսաստանի հետ մեր դարավոր բարեկամության: Աջակցել եմ Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում մի շարք հայկական եկեղեցիների կառուցմանն ու  բարեկարգմանը: Եվ շարունակում եմ այս գործունեությունը՝ հնարավորությանս սահմաններում:

Իրականում, ես չեմ սիրում խոսել նման բաների մասին: Հավանաբար այդ է պատճառը, որ մեր շատ հայրենակիցներ չգիտեն, թե ինչ գործունեություն եմ ծավալում: Դրան գումարվում է նաև նախընտրական շրջանի ֆեյքնյուզը, որն ամեն գնով փորձում է վարկաբեկել ուժեղ անհատներին:

Իմ բոլոր ծրագրերը նպատակ են ունեցել օգնել հայրենիքիս և աշխարհասփյուռ հայերին: Ես կարող էի մի բարեգործական ծրագրի փոխարեն մի քանի լրատվամիջոց գնել, որոնք 24 ժամ կգովեին ինձ: Բայց ես դրա կարիքը չունեմ: Ինձ համար կարևորը գործն է, դրական արդյունքը: Ի վերջո, մարդիկ մի օր անպայման կտեսնեն' ով ինչ է արել այս երկրի համար:

Կեղծ տեղեկատվությունը քայքայում է հասարակությունը, և այդ խնդիրները պետք է լուծվեն հիմնովին՝ օրենսդրության միջոցով: Այդ պատճառով մեր կուսակցության ծրագրում  առաջարկվում է օրենք մշակել, որը թույլ կտա  բացահայտել կեղծիքները և խստորեն պատժել դրանց հեղինակներին: Դա կարևոր է երկրում բարոյական միջավայրի ձևավորման համար:

Մեր երկրի համար առանցքային է կիբերանվտանգության հզոր համակարգի ստեղծումը: Մենք սա առաջարկեցինք իշխանություններին, նույնիսկ որպես ներդրումային նախագիծ:

Օրինակ՝  այդ նպատակների համար Հայաստան հրավիրեցինք Նու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախկին նախագահի, Թրամփի իրավաբանական և անվտանգային հարցերով խորհրդական պարոն Ռուդոլֆ Ջուլիանիին և իր' կիբեռանվտանգության գծով կոլեգաներին:

 Մասնագետներ էին եկել նաև Ռուսաստանից:

Ցավոք, այս հնարավորությունը ևս չօգտագործվեց: Հաշվի առնելով մեր երկրի համար այս կարևորը հանգամանքը՝ մեր նախընտրական ծրագրի նպատակներից մեկը կլինի Հայաստանում կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծումը: Անհրաժեշտության դեպքում, կառաջարենք օրենսդրական փոփոխություններ: Անցյալ պատերազմը նույնպես մատնանշում էր այս անհրաժեշտությունը: Փակագծերը չբացենք:

-Ինչի՞ համար եք հիմնականում քննադատվում: Որտեղ եք տեսնում ձեր սխալներն ու թույլ կողմերը:

-Կա կեղծիքի տարածում, սուբյեկտիվ քննադատություն, բայց նաև օբյեկտիվ քննադատություն: Օրինակ՝ ինձ քննադատում են վատ ռուսերենի համար, ընդ որում, միայն Հայաստանում:

Այո, նրանք ճիշտ են, ես, գուցե, ոչ այնքան լավ եմ խոսում, որքան կուզեի, բայց դա ինձ չի խանգարել հասնել միջազգային այնպիսի հեղինակության, որն անհասանելի է շատերի համար: Հետաքրքիրն այն է, որ քննադատում են մարդիկ, ովքեր հենց իրենք շատ վատ գիտեն ռուսերեն:

Ես կարևորություն չեմ տվել այս քննադատությանը: Առաջին անգամ եմ մեկնաբանում այն:

Ուզում են ասել, որ ինձ համար կարևորը ոչ թե փաթեթավորումն է, այլ  բովանդակությունը: Ես  հիմնել եմ Ռուսաստանի հայերի միությունը: Այժմ այն  Ռուսաստանում ամենակազմակերպվածներից մեկն է, որի հետ հաշվի են նստում պետական բոլոր մարմինները: Ռուսաստանի հայերի միությունը ներկայացուցչություններ ունի Ռուսաստանի բոլոր մարզերում, 645 քաղաքներում:

Ես Ռուսաստանի ազգամիջյան հարաբերությունների, Ռուսաստանի Դաշնության նախագահին կից խորհրդի նախագահության անդամ եմ և Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր խորհրդի պետական ​​էթնիկական քաղաքականության տեղեկատվական աջակցության հանձնաժողովի նախագահ:

Եվ այս ամենին ես հասել եմ, ոչ թե խոսքի, այլ՝ աշխատանքի արդյունքում:

-Մի քանի ընդհանուր խոսքով կարող եք ասել, թե առաջնահերթ ինչ կանեք, եթե ձեր կուսակցությանը նման հնարավորություն տրվի:

▪         Պատերազմի հետեւանքների վերացում

▪         Անվտանգային խնդիրների լուծում

▪         Արտաքին քաղաքականության զարգացում և ամրապնդում

▪         Սոցիլական վիճակի բարելավվում

▪         Հանրային համերաշխության ապահովում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է
Ամենադիտված