Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով ՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը» Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև 

Ինտենսիվ աշխատանքներ են կատարվում Վայոց ձորի սահմանին պաշտպանական նոր բնագծեր ձևավորելու ուղղությամբ

Հասարակություն

Հայաստանի Զինված ուժերը շարունակում են ամրացնել ՀՀ պետական սահմանը և պաշտպանական նոր բնագծեր ձևավորել այն տեղամասերում, որոնք սահմանակցում են Արցախյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներին: Ինտենսիվ աշխատանքներ են կատարվում այդ թվում Վայոց ձորի սահմանին պաշտպանական նոր բնագծեր ձևավորելու ուղղությամբ: Հունիսի 16-ին հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել են Ջերմուկի ուղղությամբ տեղակայված նոր մարտական հենակետեր՝ ծանոթանալու սահմանային իրավիճակին և իրականացվող աշխատանքներին: 

Զորամիավորման և պետական սահմանի տվյալ հատվածի պաշտպանությունն իրականացնող զորամասի պատասխանատուները լրագրողների հետ զրույցում շեշտել են, որ հայ դիրքապահներն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և պատրաստ են ցանկացած պահի կատարելու իրենց առջև դրված խնդիրները:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք՝ զինվորականներս, կատարել ենք մեզ առաջադրված խնդիրները: Նոյեմբերի 17-29-ն ընկած ժամանակահատվածում գունդը կառուցել է պաշտպանության նոր տեղամաս, որտեղ հիմա մենք գտնվում ենք: Գնդին վստահված տեղամասում իրականացվում է պետական սահմանի պահպանություն, և ակտիվ, մեծ ծավալով իրականացվում են զբաղեցրած նոր բնագծերի ինժեներական սարքավորման, կահավորման աշխատանքներ, ճանապարհների կառուցման աշխատանքներ, ինչպես նաև առաջնագծի կահավորման և լրահամալրման աշխատանքներ», - լրագրողների հետ զրույցում ասաց սահմանապահ N զորամասի հրամանատար գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ գարունը բացվելուց հետո եղանակային պայմանները ընդամենը 1 ամիս է, ինչ թույլ են տալիս ակտիվ աշխատանքներ կատարել դիրքերում: Մինչդեռ մարտական հենակետերի կառուցման, սարքավորման, կահավորման ու ամրապնդման գործընթացը շատ բարդ, աշխատատար ու ընդ որում՝ մշտական գործընթաց է:

Իսկ տվյալ պարագայում վիճակը բարդացնում են ոչ միայն կլիմայական պայմանները, այլև տեղանքի բարդ ռելիեֆը: Լրագրողները դրանում համոզվեցին՝ տեսնելով ճանապարհների կառուցման աշխատանքները:

Հայաստանի պետական սահմանի այս հատվածում իրադրությունը խաղաղ էր: Դիրքապահներն ասում էին, որ ագրեսիվ գործողություններ հակառակորդի կողմից կամ միջադեպեր չեն լինում:

Ադրբեջանական հենակետերը տարբեր դիրքերից տարբեր հեռավորությունների վրա են, որոշ տեղերում՝ 1000-1500 մ, իսկ որոշ տեղերում՝ ընդամենը 100-150 մ: Հակառակորդի կացարանները կարելի էր տեսնել անզեն աչքով:

Լրագրողների այցելած դիրքերի տարածքում հակառակորդը, զորամասի հրամանատարի խոսքով, առաջխաղացում չի ունեցել, սակայն գնդին վստահված ընդհանուր տեղամասի առանձին հատվածում սահմանի խախտում որոշակի չափով եղել է: Դա տեղի է ունեցել մայիսի 12-ից ծավալված հայտնի դեպքերի ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը ռազմական ագրեսիա է իրականացրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ ներխուժելով ՀՀ տարածք սահմանի մի քանի հատվածներում: Այդ դեպքի վերաբերյալ գնդապետ Մարտիրոսյանը մանրամասներ չհաղորդեց՝ խնդրելով որպես հիմք ընդունել ՊՆ-ի հաղորդած պաշտոնական տվյալները: Ամեն դեպքում, ըստ պատասխանատու զինվորականների՝ սահմանային իրավիճակը նշված տեղամասում հանգիստ է:

«Լարվածություն չկա, հակառակորդի կողմից որևէ սադրիչ գործողություն ներկա պահին չունենք», - նշեց գնդապետ Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ հայկական բանակի սահմանապահ ստորաբաժանումները, այդ թվում՝ տվյալ տեղամասի դիրքապահները, մշտապես պատրաստ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները և դիմակայելու հակառակորդի ցանկացած սադրանքին ու ոտնձգություններին: Խոսքը վերաբերում է թե՛ սովորական օրերին և թե՛ տոնական ու համապետական միջոցառումների օրերին, այդ թվում՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Նմանատիպ օրերին առավել ևս բարձրացվում է անձնակազմի զգոնությունը, մարտական խնդրի կատարմանն ընդգրկվում են լրացուցիչ ուժեր և միջոցներ, և ցանկացած պահի պատրաստ ենք կատարելու մեր առջև դրված խնդիրը», - ընդգծեց զորամասի հրամանատարը:

Գնդապետ Մարտիրոսյանը, ի դեպ, չնայած իր երիտասարդ տարիքին՝ մարտական լուրջ փորձ ունեցող զինվորական է: Նա 2020 թ. Արցախյան պատերազմին Քարվաճառի ուղղությամբ հերոսական պաշտպանություն իրականացրած զորամասերից մեկի հրամանատարն է: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ
Ամենադիտված