Ռուսական բազան որ Հայաստանից հեռանա, կմնանք անտեր/ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը․ Կարապետյան Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել պետությանը, մենք չենք թողնելու Ի՞նչ է տեղի ունեցել թիվ 40 երթուղու ավտոբուսի հետ․ Պարզաբանում է «Երևան ավտոբուսը» #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բալահովիտում ասֆալտի տակ մարդու գանգ է հայտնաբերվել․ «Պանդորայի արկղը» բացվել է.Պեսկովը՝ Ուկրաինային Դատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել. փաստաբան ՀՀ դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համագործակցության պայմանավորվածություն են ստորագրել Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը ՌԴ դեսպանի հետ քննարկում են ունեցել Թիվ 40 երթուղու ավտոբուսի շարժիչի խափանման հետևանքով հրդեհաշիջման համակարգն է գործարկվել․ «Երևանի ավտոբուս» Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի ու հացաբուլկեղենի արտադրամասը կվերսկսի աշխատանքը Նարեկ Կարապետյան․ «Տիգրանաշենը հանձնելով՝ Փաշինյանը Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը» 

«Հայաստան» դաշինքի ներկայացուցչին ծեծել է բանգլադեշցի Կարենը՝ Եղեգնաձորի ոստիկանների հետ միասին․ hraparak.am

Հասարակություն

Երեկ Եղեգնաձորում Փաշինյանի հանրահավաքից առաջ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Շահեն Վարդանյանին ոստիկանությունը բերման է ենթարկել, ապա ոստիկանական բաժանմունքում նրան ծեծի են ենթարկել՝ նախ քաղաքացիական հագուստով բանգլադեշցի Կարենը, ապա Եղեգնաձորի ոստիկանության բաժնի պետի տեղակալը։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց ծեծված անձը՝ Շահեն Վարդանյանը․

«Դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքի կենտրոնում՝ նախկին Գլաձոր հյուրանոցի մայթեզրին, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր հանրահավաք անել։ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր ժամանել հանարահավաքի վայր, «Հայաստան» դաշինքի շտաբը գտնվում է Գլաձոր հյուրանոցի նախասրահում, մենք առաջացանք այնտեղ հետաքրքրության համար, տեսնելու՝ շա՞տ մարդ է եկել, թե՞ չէ։ Այդ պահին կարմիր բերատավորները կանգնած էին այնտեղ, իրենց հետ սովորական խոսակցություն էին տանում քաղաքացիները, մենք էլ ասացինք՝ դեմոկրատական, ժողովրդավարական երկրում ենք ապրում, մարդկանց տեղաշարժը սահմանափակելու իմաստը ո՞րն է, բոլոր թեկնածուներն էլ գալիս են, ինչո՞ւ մյուս թեկնածուների հետ չեք գալիս, գալիս եք միայն հանրապետության վարչապետի հետ միասին։

Ես 2 բառ եմ փոխանակել, քաշվել եմ մի կողմի վրա, խոսում էի, մեկ էլ աչքով արեցին, թե ձերբակալությունները սկսեք՝ տարեք սրանց։ Մի 2-3 հոգու սկսեցին վերցնել, ես փորձեցի նկարահանում անել հեռախոսով, մեկ էլ ասացին, որ ինձ էլ վերցնեն։ 4-5 հոգով թևերս ոլորեցին, շատ լկտի պահվածքով մտցրին մեքենա, այդ ամբողջը իմ հեռախոսը ձայնագրել է՝ դրանց լկտի պահվածքը։ Իրենց հարցնում եմ՝ ինչո՞ւ եք ինձ տանում առանց որևէ հիմքի, ես ոչ մի բան չեմ արել, 58 տարեկան մարդ եմ, փողոցում կանգնելու համար․․․, ես կարծում եմ, որ դա ուղղորդված է եղել  իշխանությունների, տեղի ոստիկանական ուժերի կողմից։ Մենք Նիկոլ Փաշինյանի հանարահավաքը խանգարելու ոչ մի նպատակ չենք ունեցել, ոչ էլ նման միտք է մեզ մոտ հղացել»,- ասաց Վարդանյանը, ապա շարունակեց՝ պատմելով, թե ինչպես է ոմն Բանգլադեշցի Կարեն՝ իր շքախմբով ոստիկանական բաժնի մուտքի մոտ ծեծել բերման ենթարկվածին․

«Ուրեմն ներկայացել է Բանգլադեշցի Կարեն, և, ըստ ինձ հասած լուրերի, ասում են՝ Խաչատուր Սուքիասյանի «ախրանան» է, իրենք էլ էին մարդ բռնում- բերում։ Եկան բաժնի առաջ, բա դու մեր վարչապետին հայհոյո՞ւմ ես, մեր վարչապետին բա՞ն եք ասում։ Ես չեմ էլ հիշում, որ այնտեղ ինչ-որ մեկը հայհոյել է, իրենք սարքում են, թե՝ իբր ասել ենք թուրք, դավաճան և այլն։ Ու այդտեղ քաղաքացիական հագուստով և ոստիկանական համազգեստներով հարձակվել են ինձ վրա հենց ոստիկանության մուտքի մոտ, հարվածել, գցել են գետնին, խփել են գլխիս, մարմնի տարբեր մասերին։ Հիմնականում գլխիս են հարվածել, ես էլ վիրահատված մարդ եմ, գլխի վիրահատություն եմ տարել։ Ես իրենց ասում եմ՝ ինձ ինչի համար եք խփում, ես վիրահատված եմ, 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ինձ ինչի՞ համար ես խփում, տղա ջան, ասում է՝ չխոսես, մեր վարչապետին բան չասես»։

Շահեն Վարդանյանի խոշտանգումները շարունակվել են նաև ոստիկանական բաժանմունքում։ Վարդանյանը պատմեց, որ բաժնի պետի տեղակալ Արդեն խաչատրյանը խփել է իր կրծքին, ապա ձեռնաշղթաներ են հագցրել և թույլ չեն տվել բժշկական հետազոտության գնալ։ Վարդանյանը միայն այսօր է եկել հետազոտման․

«Դա շաարունակվել է ոստիկանական բաժանմունքում, այդ լկտիությունը։ Այնտեղ արդեն բաժնի պետի տեղակալը՝ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ, իրեն շատ վատ պահեց Եղեգնաձորի բաժնի պետի տեղակալ Արսեն Խաչատրյանը կրծքավանդակիս է հարվածել, ապա հանձնարարել է, որ ինձ ձեռնաշղթաներ հագցնեն։ Այդքան ծեծուջարդ անելուց հետո ինձ ձեռնաշղթաներ հագցրին։ Ես ասել եմ, որ ինձ լավ չեմ զգում, վիրահատված հաշմանդամ մարդ եմ, շտապօգնության կարիք ունեմ։ Ուշացումով ժամանել է շտապօգնության մեքենա, բժիշկը ստուգել  է, ճնշումս բարձր է եղել, ցավազրկող է ինձ ներարկել, դեղ է տվել և ասել, որ ես նյարդաբանի կարիք ունեմ, ստացիոնար բուժման կարիք ունեմ։ Բաժնի պետի հանձնարարությամբ չթույլատրեցին, որ գնամ ստուգման։ Քթիցս արյուն էր գալիս, այդպես ամբողջ գիշեր շարունակվել է։ Մյուս տեղակալը՝ Թովմասյան Գագիկը, օպերատիվ գծով տեղակալն է, դրանից հետո սկսեցին խնդրել, որ ես չբողոքեմ, ասում է՝ հո մե՞նք չենք ծեծել, ասում է՝ քաղաքացիական հագուստով անձինք էին ծեծում Ձեզ։ Ասում եմ՝ բա քաղաքացիական հագուստով անձինք բերման ենթարկվածին բաժնի մուտքի մոտ ծեծում են, դուք այդպես հանգիստ նստած սպասում եք ու չեք էլ ուզում իմանալ, թե այդ քաղաքացիական անձինք ովքե՞ր են։ Սրանք բոլորը բութ գործիքներ են իշխանության ձեռքին»,- պատմեց Վարդանյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական բազան որ Հայաստանից հեռանա, կմնանք անտեր/ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը․ ԿարապետյանՓաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել պետությանը, մենք չենք թողնելուԱՄՆ կոնգրեսականը ՌԴ դեսպանին անվանել է իր լավ ընկերը«Ռեալի» երկրպագուները հակահրեական և հակաիսլամական կարգախոսներ են վանկարկել Չեմպիոնների լիգայի խաղից առաջԲուդանովը Բալթյան երկրներին անսովոր առաջարկ է արելՀայտնի են դարձել Գազայում Կադիրովի որդու հումանիտար գործունեության մանրամասներըԻ՞նչ է տեղի ունեցել թիվ 40 երթուղու ավտոբուսի հետ․ Պարզաբանում է «Երևան ավտոբուսը» Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասինՄերցի դեմ դատական հայց է ներկայացվել «էթնիկ զտումների» մասին խոսքերի պատճառովՆԱՏՕ-ի երկիրը մեծացրել է ռուսական գազի ներմուծումըՈւկրաինայում հզոր քաղաքական ուժ է ձևավորվելՖուտբոլիստը պատմել է՝ ինչպես է դոպինգը պատահաբար հայտնվել իր օրգանիզմում#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բալահովիտում ասֆալտի տակ մարդու գանգ է հայտնաբերվել․ «Պանդորայի արկղը» բացվել է.Պեսկովը՝ ՈւկրաինայինԴատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել. փաստաբան ՀՀ դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համագործակցության պայմանավորվածություն են ստորագրելReuters. Իրանը և Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի բանակցություններին վերադառնալու հարցըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը ՌԴ դեսպանի հետ քննարկում են ունեցելԹիվ 40 երթուղու ավտոբուսի շարժիչի խափանման հետևանքով հրդեհաշիջման համակարգն է գործարկվել․ «Երևանի ավտոբուս»Վենսը անձամբ է հրամանատարների հետ քննարկել Իրանի հետ հակամարտությունըՀորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել էՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի ու հացաբուլկեղենի արտադրամասը կվերսկսի աշխատանքըԶելենսկին նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման ժամկետըՌուսաստանը և Միացյալ Նահանգները շարունակում են պահպանել դիվանագիտական ​​կապերը․ կոնգրեսական ԼունաՆարեկ Կարապետյան․ «Տիգրանաշենը հանձնելով՝ Փաշինյանը Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը»Կոնգրեսական․ Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը Ողջաբերդում հայտնաբերվել են կանեփի թփեր, հրազեն և փամփուշտներ. 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԼուկաշենկոն հայտարարել է Բելառուսում մոբիլիզացիային պատրաստվելու մասինԿրեմլից սկանդալային ուղերձ․ կդառնաք ռուսական միջուկային զենքի թիրախ․ Պեսկով Թրամփը կատակել է, որ հոգնել է քաղաքականությունիցՄահացել է Իտալիայի նախկին արտգործնախարար Էմմա ԲոնինոնՎայքի տարածքում 76-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ձորումԱՄՆ զինվորականների գնահատականները Իրանի հետ պատերազմի վերաբերյալ տարբերվել են Սպիտակ տան հայտարարություններիցԼեհաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն անսպասելի ժամանել են ԿիևԲագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններինՀնդկաստանում BRICS գագաթնաժողովից առաջ փակցվել են Պուտինի դիմանկարով պաստառներՆոր օրենքը կգործի․ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք. Փաշինյան Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգովFT. Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի գործարքըԸնդդիմադիր պատգամավորն առաջարկել է հայ գերիների նկատմամբ Բաքվի կայացրած դատավճիռների փակ քննարկում անցկացնել Հնդկաստանը կոչ է արել BRICS երկրներին զարգացնել կայուն առևտուրՀայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Փաշինյանը մեղադրեց Հայկ Սարգսյանին, իսկ պաշտպանեց ՔՊ-ական Գարիկ ՍարգսյանինԼավրովը պատմել է, թե ինչպես է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Նյու Յորքից զանգահարել մայրիկին «Տոյոտան» բացեք գոնե ձեր սպասարկող մեքենաները չմնան առանց կալոտկա փոխել. լրագրողը ՓաշինյանինԹրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ հարձակումների համար«Մակրոնը չի կարող հանձնել Սուրիկ Խաչատրյանին Հայաստանի բռնապետական իշխանությանը»․ ՓաշինյանՇվեյցարիայում տուրիստական ​​ավտոբուս է վթարի ենթարկվել. կան զոհեր և տուժածներՆավթի գինը չորս ամսվա ընթացքում առաջին անգամ շաբաթը կփակի 100 դոլարից բարձր
Ամենադիտված