Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով:
Ինչպես ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, նիստին մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ղեկավարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ինչպես նաև, որպես հրավիրյալ՝ Ուզբեկստանի նախագահը:
Նիստի ընթացքում ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը, Աֆղանստանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը