«Քամու պես թեթեւ, արեւի շողերով լի, հոգին ջերմացնող». Տաթեւիկ Ադումյանի լուսանկարը Եգիպտոսի հանգստից
ԺամանցԴերասանուհի Տաթեւիկ Ադումյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ հանգստանում է Եգիպտոսում։
Լուսանկարում դերասանուհին պատկերված է նավի վրա։ Տաթեւիկն ուսերի հատվածում բաց կապույտ զգեստ է կրում ու արձակել է մազերը։ Կերպարն ամբողջացնում է խոշոր արեւային ակնոցը։
Հրապարակմանը կից դերասանուհին գրել է.
«Հաճախ եմ մտածում, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե միշտ ամառ լիներ։ Կախարդական, յուրահատուկ համ և հոտ ունի ամառը, քամու պես թեթև, արևի շողերով լի, հոգին ջերմացնող։ Ամառվա հանդեպ սերն է շատերիս օգնում հաղթահարել ձմեռը՝ սպասումով, որ շուտով կրկին ամառ է լինելու»: