«Հրապարակ». Հանձնաժողովների փոխնախագահների ընտրության հարցը եւս հեշտությամբ չի լուծվում
Հայկական ՄամուլԱԺ մշտական հանձնաժողովների փոխնախագահների ընտրության հարցը եւս հեշտությամբ չի լուծվում։ Ընդդիմությանը 3 փոխնախագահի պաշտոն է բաժին հասնում, տեղեկացանք, որ երկուսի հարցում արդեն կա որոշակիություն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը կզբաղեցնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
Մեր տեղեկություններով, ՊՈՒ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Տիգրան Աբրահամյանը ստանձնի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, քանի որ լավատեղյակ է պաշտպանական եւ սահմանային խնդիրներից, սակայն «Հայաստան» դաշինքը չի համաձայնում։ Թերեւս այդ պաշտոնում կնշանակվի Արթուր Ղազինյանը։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։