Եթե պատերազմը շարունակվեր, մենք մեծ կորուստներ կունենայինք. Ալիևն անկեղծացել է
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը նոյեմբերի 9-ին չստորագրեր հրադադարի մասին համաձայնագիրը, Ադրբեջանը մեծ կորուստներ կունենար:
«Մեր կողմից պատերազմի ավարտը լիովին արդարացված քայլ էր, քանի որ եթե պատերազմը շարունակվեր, առաջին հերթին մենք ավելի շատ կորուստներ կունենայինք»,֊ասել է Ալիևը: Նա հայտարարել է, որ եթե պատերազմը շարունակվեր, Քարվաճառի և Քաշաթաղի գրավման ժամանակ իրենք կարող էինք բախվել որոշակի դժվարությունների: «Բնակլիմայական պայմանները, տարածաշրջանի լեռները կարող էին խնդիրներ ստեղծել մեզ համար: Եվ ևս մեկ գործոնն այն է, որ ձմեռը մոտենում էր», - ասել է Ալիևը: