«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը 

ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. Լիլիա Շուշանյան

Բլոգոսֆերա

Հայտնում եմ, որ դիմումիս համաձայն դադարեցրել եմ ՏԿԵ նախարարի՝ ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալի շուրջ 2 տարվա պարտականություններս. ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Լիլիա Շուշանյանը։ 

«Առաջնորդվել եմ այն գործելաոճով, որ ամեն օր ի հայտ եկող խնդիրներին (400 թույլտվությունների դեպքում դրանք բազմապիսին էին, հաճախ նաև մեր անմիջական իրավասություններից դուրս՝ ձուլարանի փակումից մինչ հանքի վերագործարկում, վթարներից մինչ գործադուլներ և այլն) պրակտիկ լուծումներ տալուց բացի զուգահեռ ինքներս մեզ պետք է ստիպեինք դառնալ դեպի ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ որպես քաղաքականություն մշակող մարմին։ Որքան էլ այսօրեական հարցերի կարգավորումը էական էր երկրի և տնտեսության բնականոն կյանքի համար, այդուհանդերձ, միայն ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով է հնարավոր ստեղծել արդյունավետ աշխատող համակարգեր, որոնք կախվածության մեջ չեն լինի անձերից:

Ուստի, մարդկային և ֆինանսական ռեսուրսների խիստ սղության պայմաններում (ողջ պետական համակարգում միայն 2 տասնյակ անձնակազմ և պետբյուջեից 0-ական հատկացում) այս 2 տարվա ընթացքում կարողացել ենք բացի մեծաթիվ ընթացիկ գործերից (առկա իրավունքների մոնիթորինգ, նոր դիմումների փորձաքննություններ, պաշարների փորձաքննություն, պետական շահերի պաշտպանությանն ուղղված աննախադեպ թվով դատական գործեր, զգուշացումներ, պաշարների բալանսի վարում և այլն) իրականացնել լրացուցիչ նախաձեռնություններ, որոնց գերակշիռ մասը պլանավորված չի եղել ծրագրով կամ կատարողականներով։ Ոլորտի խնդիրների սպեցիֆիկ բնույթից և խրթին լեզվից ելնելով՝ սովորաբար չենք ներկայացրել իրավակարգավորումների https://bit.ly/3yVhYs9, միջազգային հարթակներում https://bit.ly/38Iv3KG կամ երկրաբանական հարցերի ուղղությամբ https://bit.ly/38Iv8xY արված աշխատանքները, սակայն այսօր լրացուցիչ այդ ծանրաբեռնվածությունը կրելու համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ փոքրաթիվ և սրտացավ անձնակազմին։

Նախաձեռնությունների արդյունքում ոլորտը դարձել է թափանցիկ ու հասանելի յուրաքանչյուր քաղաքացու (ընդերքօգտագործման պայամանագրերը, ըստ իրավունքների՝ հիմնական տվյալները, հարկային և այլ վճարումները), Հայաստանում առաջին անգամ ներդրվել և տարեցտարի զարգանում է իրական սեփականատերերի հայտարարագրման համակարգը, լրամշակվել են եղած (բնապահպանական), ինչպես նաև նախաձեռնվել են պետբյուջեից համայնքներին կատարվող ֆինանսական մասհանման նոր համակարգեր (ռոյալթի հարկից), մետատվյալների մշակման համար խմբավորվում և վերլուծվում են պետության ունեցած երկրաբանական տվյալները, մշակվել և ներդրվում են ըստ օգտակար հանածոների հրահանգները և մեթոդական ցուցումները, մետաղական հանքերի համար պարտադիր է դարձել ջրի շրջանառու համակարգի կիրառումը, չոր պոչերի տեխնոլոգիյաի կիրառումը, արգելվել է նոր վերընթաց պոչամբարների կառուցումը, հստակեցվել են տեսչական մարմնի վերահսկողության արդյունքում սանկցիաների կիրառման հիմքերը, Հայաստանը ոչ միայն միացել է միջազգային նոր կառույցներին, այլև արժանացել միջազգային «փորձաքննությունների» արդյունքում արժանացած հնարավոր բարձրագույն գնահատականների՝ որպես օրինակելի երկիր մյուսների համար։

Պակաս կարևոր չէին նաև ոլորտին առնչվող մի շարք նախաձեռնությունների հանդեպ հիմնավորված բացասական մոտեցում ձևավորելու կոնսեսուսին հասնելու ջանքերը։

Բացերի, գերատեսչական, միջազգային, նեղ խմբային ու այլ միմյանց հակասող բազում շահերի, մասնագիտական և այլ ճնշումների այս դաշտում արդեն վարչարարության մեջ խիզախորեն առաջնորդվել ենք օրենքի առջև բոլորի հավասարության կիրառման սկզբունքով, ինչի արդյունքւոմ ձեռք ենք բերել ամենակարևոր արդյունքը՝ ԲՈԼՈՐԸ ԶԳԱՑԵԼ, ԳԻՏԱԿՑԵԼ ԵՎ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀԱՇՎԻ ԵՆ ՆՍՏԵԼ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ։ Լիահույս եմ, որ այս գործելաոճը կշարունակվի հետայսու ևս։

Այս 2 տարիներից մեկը բաժին ընկավ համավարակի ու պատերազմի ծանրագույն տարին, երբ կենսական խնդիր էր դրվել հանքերի անկանգառ, բայց և անվտանգ շահագործումը։ Այս նպատակով մշակվեցին համավարակի ընթացքում ընդերքօգտագործողների աշխատանքի կանոնները, լուծվեցին օպերատիվ հարցեր։ Երախտիքս եմ հայտնում հանքարդյունահանող ընկերություններին հատկապես պատերազմի ընթացքում գործադրած ջանքերի ու համագործակցության համար, երբ վերոնշյալ խնդիրը պետք է ապահովվեր անձնակազմի մեծ մասի մարտադաշտ մեկնելու, տեխնիկայի կցագրումների, հումքի մատակարարման խնդիրների պարագայում, ինչին անձամբ հետևել եմ տեղում քննարկելով նաև անվտանգության, ապաստարանների և այլ հարցեր։

Ոլորտում պատերազմի հետևանքով մեծագույն կորուստը եղավ Սոթքի հանքավայրի իրավիճակը։ Պարտքս եմ համարել այս հարցի շուրջ շարունակել աշխատանքս այս ամիսներին ամենօրյա կտրվածքով՝ հանքավայրի շահագործումն ապահովելու, անհրաժեշտ օպերատիվ լուծումներ տալու նպատակով։ Ամենակարևորը՝լուծումները մշակվել և տրվել են ՀՀ շահերը հետագայում հնարավորինս ամուր պաշտպանված լինելու ձևով։

Շնորհակալ եմ նաև ակադեմիայի ներկայացուցիչներին, ոլորտի անկախ մասնագետներին, քաղաքացիական հասարակության կառուցողական հատվածին։

Ապագայի համար՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ այս երկու տարվա ընթացքում իրականացվել են հիմնաարար վերլուծություններ, որոնց հիման վրա վերհանվել են ոլորտային գլխավոր խնդիրները, ձևակերպվել պատասխանատու հանքարդյունաբերության տեսլական և մեկնարկվել ռազմավարության մշակման աշխատանքները։

Հանքարդյունաբերությունը գնահատող և սիրող՝ Ձեր Շուշանյան»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար
Ամենադիտված