«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը 

«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը քո կողքին է Լիբանանի հայություն». Արամ Ա կաթողիկոսի ուղերձը

Բլոգոսֆերա

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը իր պատգամն է հղել հայ ժողովրդին` անդրադառնալով Հայստանում եւ Լիբանանում ստեղծված ծանր  իրավիճակին:

Ուղերձում  մասնավորապես ասվում է.

«ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԸ ՔՈՒ ԿՈՂՔԻԴ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՒԹԻՒՆ» Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
(Հատուած՝ Պուրճ Համուտի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի պատգամէն)
Կիրակի, 5 Սեպտեմբեր 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պուրճ Համուտի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ իր պատգամը ուղղեց մեր ժողովուրդի զաւակներուն, հակիրճ կերպով անդրադառնալով Հայաստանի ու Լիբանանի ներկայ տագնապալից կացութեան, ինչպէս նաեւ Լիբանանի հայութիւնը դիմագրաւող դժուարութիւններուն ու մտահոգութիւններուն։ Իր պատգամի վերջին բաժինին մէջ Վեհափառ Հայրապետը շեշտեց, թէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ պիտի ըլլայ Լիբանանի հայութեան, ինչպէս մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն կողքին՝ բոլորին աջակից ու զօրակից իրենց կեանքի դժուար պայմաններուն մէջ։

Նորին Սրբութիւնը ըսաւ.-
«Անթիլիասը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը քեզի՛ հետ է: Անթիլիասը հոն չէ՛, հո՛ս է: Դո՛ւք էք Անթիլիասը: Ան ձեզմէ հեռու, ձեզմէ դուրս ու ձեզմէ վեր չէ: Ան հո՛ն է, ուր է մեր ժողովուրդը: Հո՛ն է, ուր մեր հոգեւոր ու մշակութային արժէքներու կենսաւորման կարիքը կայ: Հո՛ն է, ուր հայ դպրոցի հայակերտման առաքելութեան վերակազմակերպման պահանջը կայ: Հո՛ն է, ուր ազգային պահանջատիրական պայքարի հզօրացման պէտքը կայ: Հո՛ն է, ուր ընկերային ծառայութեան օժանդակութեան հրամայականը կայ: Ա՛յս յանձնառութեամբ եկած ենք եւ սա պահուն այս սրբազան խորանէն հետեւեալ յայտարարութիւնը կ'ուզենք կատարել.

-
Ա) Ինչպէս անցնող ամիսներուն, Կաթողիկոսարանը պիտի շարունակէ օժանդակել մեր կարիքաւոր ընտանիքներուն: Այս ծիրէն ներս յառաջիկայ երկու շաբաթներու ընթացքին Կաթողիկոսարանին ճամբով մէկ միլիոն տոլար պիտի տրամադրուի նոյն նպատակին համար անխտիր մեր կարիքաւոր ընտանիքներուն՝ բոլոր շրջաններէն ներս:

Բ) Որպէսզի բնակարանային դժուարութիւններ ունեցող մեր ընտանիքներուն եւ յատկապէս նոր ընտանիք կազմող երիտասարդ զոյգերուն յարմար կարելիութիւններ ստեղծուին, Պուրճ Համուտի քաղաքապետութեան նախաձեռնած բնակարանային ծրագիրին Կաթողիկոսարանին կողմէ պիտի յատկացուի չորս միլիոն տոլար։ Արդ, կարելի պիտի դառնայ, նա՛եւ Լիբանանէն ներս թէ դուրս ապրող ազգայիններու մասնակցութեամբ, յառաջիկայ ամիսներուն 63 յարկաբաժիններէ բաղկացած յիշեալ ծրագիրին առաջին միաւորը ամբողջացնել:


Գ) Ֆանարի ժողովրդային տուներուն մէջ ապրող ընտանիքներուն մեծ մասը սեփականատիրութեան իրաւունքը չունի, որովհետեւ տակաւին շուրջ չորս միլիոն տոլար վճարելիք ունի Կաթողիկոսարանին, որպէս սեփականատէր։ Տնտեսական ներկայ ծանր պայմաններուն մէջ, Մենք չենք կրնար անտարբեր մնալ ընտանիքներու դիմագրաւած դժուարութիւններուն դիմաց։ Հետեւաբար, որոշած ենք Կաթողիկոսարանին նկատմամբ մեր ընտանիքներուն ունեցած մնացեալ նիւթական պարտաւորութիւնը չեղեալ համարել։ Սակայն, սեփականատիրութեան կալուածաթուղթը, որ կապուած է պետական գրասենեակներուն, ապահովելու համար հարկ է, որ ընտանիքները շուտով կապ հաստատեն Ֆանարի Կաթողիկոսարանի գրասենեակին հետ՝ անհրաժեշտ տեղեկութիւնները եւ ուղղութիւնը ստանալու համար:


Դ) Շաբաթներ առաջ թելադրած ենք Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւելեան եւ Արեւմտեան թեմերուն, որպէսզի դարձեալ հանգանակութիւն կատարեն Լիբանանի թեմի կարիքներուն յատկացուելու համար: Հանգանակութիւնը արդէն սկսած է:


Ե) Գաղութ մը իր ինքնութիւնն ու հզօրութիւնը կը պահէ հայ դպրոցին կենսատու ներկայութեամբ։ Հետեւաբար, կը ծրագրենք օգտակար հանդիսանալ նա՛եւ թեմի Ազգ. վարժարաններուն, որպէսզի անոնք կարենան վերանորոգ նուիրումով շարունակել հայակերտումի իրենց առաքելութիւնը:
Սիրելի՛ Լիբանանի հայութիւն, դուք սովորական գաղութ մը չէ՛ք ու պէտք չէ՛ դառնաք։

Դուք Սփիւռքի հայութեան ողնասի՛ւնն էք եւ կեդրոնական տեղ ու առանցքային դեր ունիք համահայկական կեանքի մայր էջին: Լիբանանի մէջ հայ համայնքը երկրորդական համայնք մը չէ, այլ եօթը գլխաւոր համայնքներէն մէկը: Հետեւաբար, ձեր ըսելիքը ու ընելիքը ունիք երկիրը յուզող հարցերուն նկատմամբ: Պէտք է միշտ կառչած մանք ձեր համայնքային իրաւունքներուն: Մեր սպասումն է, որ ա՛յս ինքնագիտակցութեամբ ու յանձնառութեամբ լծուիք վերակազմակերպումի ու վերականգնումի աշխատանքին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար
Ամենադիտված