«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը 

Հայոց արծիվները պահանջում են ազգայնացնել Հայաստանի ընդերքը

Բլոգոսֆերա

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը հայտարարությամբ է հանդես եկել, որով մի քանի պահանջ է ներկայացվում կառավարությանը։

Հայտարարության մեջ ասվում է․ «Հայաստանում, սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ Քաջարանում և Կապանում տեղի ունեցած ելույթների ժամանակ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ, Հայաստանի ընդերքն ազգայնացնելու մասին օրենք ընդունելու միջոցով, Հայ ժողովուրդը հետ է ստանալու ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, այնպես էլ մյուս հանքարդյունաբերող կոմբինատների իրենց բաժինը: Փաշինյան Նիկոլի այս հայտարարությունը շատերի մոտ հույս արթնացրեց, որ Հայաստանի վարչապետը վերջապես հասկացել է, որ Հայաստանի ընդերքը համաժողովրդական հարստություն է և դրանից պետք է օգտվի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այլ ոչ թե թալանչիների մի խումբ, ովքեր իրենցով են արել Հայաստանի ընդերքն ու տարիներ ի վեր միլիարդավոր դոլարների կարողություն են կուտակում համազգային ունեցվածքի թալանի հաշվին:

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից հետո՝ մենք երկու ամսից ավելի սպասում էինք, որ Հայաստանի նոր ձևավորված իշխանությունը իրական և գործուն քայլեր կձեռնարկի՝ համաժողովրդական հարստությունը՝ Հայաստանի ընդերքը, Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ և Հայաստանի նորընտիր Ազգային Ժողովը արտահերթ նիստով օրենք կընդունի՝ Հայաստանում գործող բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները ազգայնացնելու մասին, և այդ գործընթացը կսկսի Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, որտեղ յուրաքանչյուր տարվա կտրվածքով արդյունահանվում է հարյուր միլիոնավոր դոլարների հարստություն:

Մինչդեռ, իրականությունն այն է, որ Փաշինյան Նիկոլը և նրա իշխանությունը ոչ միայն չիրականացրեցին այդ նախընտրական խոստումը, այլ նույնիսկ մոռացել են դրա մասին:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանին Նիկոլից և Ազգային Ժողովում նրա գլխավորած խորհրդարանական մեծամասնությունից պահանջո՛ւմ է.

1-ին՝ Ընդունել օրենք՝ Հայաստանի ընդերքը ազգայնացնելու մասին և հստակ շեշտել, որ Հայաստանի ընդերքը և դրանում առկա օգտակար բոլոր հանածոները համազգային հարստություն են, ուստի, դրանց արդյունահանմամբ, վերամշակմամբ և իրացմամբ կարող են զբաղվել միայն 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունները:

2-րդ՝ Հրապարակել Հայաստանի խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների՝ Քաջարանի, Ագարակի, Կապանի, Թեղուտի, Ախթալայի, Ալավերդու, Սոթքի (և այլնի) հանքավայրերի իրական սեփականատերերի անունները, հաշվարկել Հայաստանին ու Հայ ժողովրդին վերջին 30 տարիների ընթացքում հասցված ամբողջ վնասի չափը և օրենքի դիկտատուրայի միջոցով վերականգնել այդ ամբողջ վնասը:

3-րդ՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ամբողջ ընդերքն  ազգայնացնելով, այսինքն՝ ընդերքի օգտագործման ամբողջ շահույթը բացառապես ուղղելով դեպի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 4-րդ ամսից  սկսած՝ 1 անգամ, 3-րդ  տարվա մեջ՝ 2 անգամ,     5-րդ տարվա մեջ՝ 3 անգամ բարձրացնել առաջին  հերթին հետևյալ ոլորտներում աշխատող,  ծառայող  քաղաքացիների   աշխատավարձերը.

ա) Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատող բոլոր բանվորներինը,

բ) Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող բոլոր զորամասերի հրամանատարներինը, սպաներինը, պայմանագրային զինծառայողներինը՝ անընդհատ բարելավելով ժամկետային զինծառայողների համար սահմանված նորմերը,

գ) մանկավարժներինը,

դ) բժիշկներինը և բուժաշխատողներինը,

ե) կրթության և գիտության, մշակույթի, արվեստի, գրականության,  սպորտի և երիտասարդության ոլորտների  բոլոր  աշխատողներինը,

զ) գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտների բոլոր  աշխատողներինը,

է) Պաշտպանության, Ոստիկանության, Ազգային անվտանգության, Արտակարգ իրավիճակների, Արդարադատության, իրավական  և  դատական  համակարգերի բոլոր  ծառայողներինը և աշխատողներինը,

ը) կենսաթոշակառուներինը, հաշմանդամության թոշակառուներինը, զինվորական թոշակառուներինը:

Այս պահանջների կատարման համար Փաշինյան Նիկոլին և իր կառավարությանը տալիս ենք մեկ ամիս ժամանակ, որից հետո սկսելու ենք նախաձեռնել բողոքի ակցիաներ՝ ցույցեր և երթեր (հատկապես այն բնակավայրերում, որտեղ շահագործում են ընդերքը)՝ պահանջելով Հայաստանի իշխանությունից կատարել հասարակությանը հրապարակային տրված խոստումը, որը կապահովի համաժողովրդական հարստության արդարացի բաշխում` Հայաստանը փրկելով սոցիալական և դեմոգրաֆիական աղետից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար
Ամենադիտված