Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 306 բանաձեւը
Սփյուռք
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 306 բանաձեւը: Այն հորդորում է Թուրքիայի Հանրապետությանը պահպանել քրիստոնեական ժառանգությունը եւ վերադարձնել բռնագրավված եկեղեցական ունեցվածքը, եւ Արամ Ա կաթողիկոսը կարեւորել է նաեւ կոչը' ոչ միայն հարգել հայերի, հույների եւ ասորիների եկեղեցական ունեցվածքը, այլ նաեւ ազատությունը եւ կրոնական աղոթքները: Այս մասին հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:
Արամ Ա կաթողիկոսի խոսքով' սա լուրջ քայլ է Հայոց ցեղասպանության արդարացի լուծման համար: Այդ գործում կաթողիկոսը կարեւորել է միջազգային կազմակերպությունների եւ հայկական համայնքի կարեւորագույն ներդրումը եւ կոչ է արել օգտագործել փոխհատուցում բառը' որպես Հայոց ցեղասպանության զոհերի պահանջներից մեկը: «ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ճանաչել է բռնությունների ենթարկված զոհերի շահերը: Մենք պետք է պարզ կերպով բարձրաձայնենք մեր պահանջները: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկուսությունը կազմակերպում է փորձագետների հանդիպում այս հարցի շրջանակներում, որը տեղի կունենա 2012 թ-ի փետրվարին Անթիլիասում»,-նշել է նա:
Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին անցնող տասնամյակների ընթացքում Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ սերտ համագործակցելու համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան