Ռուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակը Փաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա Զոհրաբյան Ինչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է Մասկին Եվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք է Nvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասին Մասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլար Որոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջ Ֆինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համար Starlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջին Ալկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսը 

Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը ստիպի Ադրբեջանին՝ հետ կանգնել իր ագրեսիվ պահվածքից. ԱՀ ՄԻՊ

Բլոգոսֆերա

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել․

«Մարդասիրության համաշխարհային օրն ամենամյա հիշեցում է, որ պետք է գործել հանուն տառապանքների մեղմացման` անկախ մարդու ծագումից, համոզմունքից և այլ հանգամանքներից: Ամեն տարի Մարդասիրության համաշխարհային օրը համախմբում է մարդասիրության համակարգի գործընկերներին աջակցելու ճգնաժամից տուժած անձանց, նրանց գոյատևման, բարեկեցության և արժանապատվության համար:

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով երկրում աննախադեպ հումանիտար ճգնաժամ է ստեղծվել. հազարավոր զոհեր և հաշմանդամ անձինք` այդ թվում քաղաքացիական անձինք և երեխաներ, մոտ 40 000 բռնի տեղահանված անձ, ռազմագերիներ, որոնց մի մասը մինչ օրս անհայտ պայմաններում ապօրինի կերպով պահվում է Ադրբեջանում: Այս վիճակագրության հետևում կանգնած են անհատներ, ընտանիքներ, որոնց կյանքն ամբողջությամբ խարխլված է, իսկ ճակատագրերը` բոլորովին անորոշ:

2020թ. նոյեմբերի 10-ին զինադադարի մասին եռակողմ հայտարարությունը դադարեցրեց ռազմական գործողությունների ակտիվ փուլը, սակայն առաջ բերեց Ադրբեջանի կողմից անվտանգության և մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումներ, ինչպիսիք են` քաղաքացիական անձանց պատանդառություն և սպանության սպառնալիք, քաղաքացիական անձանց սպանության դեպքեր (որոնք դեռ մնում են անպատիժ), մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելու նպատակով քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված խաթարում, տարբեր մեթոդներով Արցախի խաղաղ բնակչության ահաբեկման, հրադադարի պարբերաբար խախտման դեպքեր: Այս բոլորը ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում պետական մակարդակով վարվող հայերի դեմ ուղղված ատելության խոսքով:

Արցախի Հանրապետության չճանաչվածության պատճառով Միացյալ ազգերի կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ չեն այցելում Արցախ` ուսումնասիրելու հրադադարի խախտման, միջազգային իրավունքի ոտնահարման դեպքերը կամ տրամադրելու մարդասիրական օգնություն: Թեև տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից Արցախին տրամադրվել է աջակցություն, այնուամենայնիվ, միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում:

Շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը գիտակցի հետպատերազմյան Արցախի մարդասիրական խնդիրների սրությունը և ստիպի Ադրբեջանին հետ կանգնել իր ագրեսիվ պահվածքից և Արցախը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունից, որը հանգեցնում է արդեն իսկ դժվար մարդասիրական իրավիճակի հետագա բարդացմանը:

Այս օրվա կապակցությամբ ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են Արցախին հաղթահարելու առկա հումանիտար խնդիրները և ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մարդասիրական համակարգի բոլոր միջազգային կազմակերպություններին մոբիլիզացնել իրենց կամքն ու ռեսուրսները մեղմելու Արցախի ժողովրդի տառապանքները: ՄԱԿ-ը և մարդասիրական մանդատ ունեցող այլ միջազգային կազմակերպություններ մեծ դեր և պատասխանատվություն ունեն միջազգային իրազեկման խթանման և այս խնդիրների շուրջ քայլեր ձեռնարկելու հարցում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը ՄոսկվայինVK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցներըՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՌասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավՀարավային Կորեայի հետախուզության ղեկավար կարող է առաջին անգամ կին նշանակվելՊուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջՈ՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ էՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը Սև ծովի վրայով 79 թռիչք է իրականացրելՀարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքըԿառավարությունում պաշտոնանկություններ են եղելՀարավային Կորեայում սպասվում են իշխանական լուրջ փոփոխություններ․ փոխվում են նաև հետախուզության ղեկավարներըԹրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունըԱրին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսքԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկըՎեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներինՎենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքըՉինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլարԱվստրալիայի սրբավայրում էվկալիպտի նոր տեսակ են գտել․ հայտնի է մոտ հազար ծառ65-ամյա տղամարդը ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ առգրավվել է 54 գրամ մեթամֆետամինՓաստերով ու արձանագրություններով ցույց եմ տվել, որ ստացած ձայները ԿԸՀ-ում զրո են մուտքագրվել. ՄարուքյանՀրդեհից յոթ տարի անց Օկինավայի Շուրի ամրոցը վերաբացել է գլխավոր սրահըՈւթ տարվա թռիչքից հետո «ԲեպիԿոլոմբոն» Մերկուրիի ուղեծրում է Սահմանադրությունը փոխվում է Բաքվի նախապայմանով, ժողովրդավարությունը՝ նահանջում. ՄարուքյանԱՄՆ բանակը հետաձգել է Այովայում պայթուցիկ նյութի պայթեցումը
Ամենադիտված