Եվրոպայում կրկին ակտիվացել է ռուսաստանցիներին վիզայից զրկելու մասին քննարկումը
ԱշխարհԼիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը չի բացառել ՌԴ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների տրամադրման մասնակի արգելքի կիրառումը:
Չնայած Լիտվայի իշխանությունները հանդես են գալիս վիզաների տրամադրման հարցում ամբողջական արգելանքի օգտին, այնուամենայնիվ համաձայնել են տարբերակումներ մտցնել և սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի որոշակի խումբ քաղաքացիների դեպքում:
Հիշեցնենք, որ ռուսաստանցիներին շենգեն վիզա չտրամադրելու հարցում առավել սկզբունքային ու անդրդվելի են Լեհաստանն ու Չեխիան: