Ուկրաինական բանակը կարող է անցնել ձեռնամարտի՝ հեռահար զենքերի մատակարարման կրճատման պատճառով. NYT
Համաշխարհային ՄամուլՈւկրաինական բանակը կարող է անցնել ձեռնամարտի՝ հեռահար զինատեսակների մատակարարումների կրճատման պատճառով, գրում է The New York Times-ը։
Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ-ի օգնության նոր փաթեթը թույլ կտա Ուկրաինային հակահարձակում սկսել երկրի հարավում։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները նվազեցրել է Ուկրաինա ուղարկված HIMARS հրթիռների թիվը 16-ով՝ վախենալով, որ լրացուցիչ առաքումները կարող են սպառել հրթիռային զինանոցը և, ի վերջո, վտանգել ԱՄՆ-ի մարտական պատրաստվածությունը:
«ԱՄՆ-ն նաև խոստովանել է, որ ուկրաինական զինված ուժերը ռազմի դաշտում մեծ առաջընթաց չեն գրանցել, քանի որ չունեն զորքեր և մարտական ուժ»,-գրում է թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային, ով ցանկացել է անանուն մնալ։