Միասեռականներին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում բաց պատուհանի մոտ սեռական գործողության համար
ԱշխարհՄոսկվայում երեխաները նկատել են երկու երիտասարդի, ովքեր սեռական ակտ են ունեցել բնակարանի բաց պատուհանի մոտ։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Կրասնոկուրսանցկում։ 12 և 13 տարեկան երկու տղա ծնողներին պատմել են իրենց տեսածի մասին, մայրը դիմել է իրավապահ մարմիններին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները ներխուժել են «սիրեկանների» բնակարան։
Նրանք բերման են ենթարկվել, քրեական գործ է հարուցվել երիտասարդների նկատմամբ՝ սեռական բնույթի գործողությունների համար։ Քանի որ նրանց գործողությունների «զոհերը» երեխաներ են եղել, կասկածյալներին սպառնում է 12-20 տարվա ազատազրկում։