ԱՄՆ-ն կուժեղացնի ճնշումը Չինաստանի և Հնդկաստանի վրա, որպեսզի թույլ չտա օգնել Ռուսաստանին
ԱՄՆ-н մտադիր է մեծացնել ճնշումը Չինաստանի, Հնդկաստանի և այլ երկրների վրա, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները, և դրանով իսկ ստանալ զգալի բյուջետային եկամուտներ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ Ռուսաստանի դեմ հզոր պատժամիջոցների ներդրումից հետո Սպիտակ տունն իր առջև նպատակ է դրել փակել դրանք շրջանցելու բոլոր ուղիները։ Բացի չեզոք երկրների վրա ճնշում գործադրելուց՝ Վաշինգտոնը մտադիր է նաև ակտիվացնել պայքարը ընկերությունների և «ռուս օլիգարխների» դեմ, որոնք գործում են որպես միջնորդ Ռուսաստանի իշխանությունների և օտարերկրյա ընկերությունների միջև՝ սահմանափակումները շրջանցելու համար։
Վաշինգտոնն ակնկալում է, որ վերը նշված բոլոր միջոցները կհարվածեն Մոսկվայի եկամուտներին և կնվազեցնեն նրա ռազմական ներուժը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)