Նիկոլաս Քեյջը երկրպագուներին զարմացրել է իր նոր կերպարով
Լուսանկարներ
Նիկոլաս Քեյջը չի վախենում արտաքինի հետ փորձարկումներից։ Իր օրինակով 58-ամյա դերասանն ապացուցում է, որ երբեք ուշ չէ փոխվելու համար։ Այսպես, օրինակ, օրերս սոցցանցերում մի լուսանկար է հայտնվել, որում նա ներկայացել է մազերի նոր գույնով։
Նիկոլասը արմատապես փոխել է իր կերպարը։ Լուսանկարում նա կեցվածք է ընդունել վառ կարմիր մազերով։ PeopleTalk-ը կարծիք է հայտնել, որ միգուցե նոր դերն է դրդել դերասանին փոխել մազերի գույնը։
Հիշեցնենք, որ վերջերս ֆրանսիական Casablanca ապրանքանիշը նոր գովազդային արշավ է թողարկել։ Այս անգամ ապրանքանիշի դեմքն է դարձել դաժան Նիկոլաս Քեյջը։ Դերասանը կրել է շապիկներ, թեթև վերնաշապիկներ, տաբատներ և տպավորիչ արևային ակնոցներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)