ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունները (ԱԴԾ) Ռուսաստանի մի շարք քաղաքներում ահաբեկչությունների շարք են նախապատրաստում:
Նման մեղադրանք Մոսկվայի հասցեն հնչեցրել է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության Խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը:
«Ռուսաստանում գնալով թուլանում է պատերազմին աջակցությունը: Կրեմլը հասարակական համախմբման կարիք ունի: Սպասվում է, որ ՌԴ ԱԴԾ-ն երկրի մի շարք քաղաքներում ահաբեկչություններ կիրականացնի, որոնք կհանգեցնեն խաղաղ բնակչության շրջանում զանգվածային կորուստների: Դուգինան առաջինն էր այդ շարքում: Ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինան խաղաղ բնակչության հետ չի պատերազմում», - թվիթերյան իր էջում գրել է պաշտոնյան: