Զելենսկու գրասենյակն արձագանքել է արևմտյան երկրների դեսպանատների՝ Ուկրաինան լքելու կոչին
Արտաքին Քաղաքական
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը քննադատաբար է արտահայտվել արևմտյան մի շարք երկրների դեսպանատների կոչի վերաբերյալ, որով իրենց քաղաքացիներին հորդորել էին լքել Ուկրաինան:
«Արևմտյան երկրների դեսպանատները իրենց քաղաքացիներին խնդրել են անհապաղ լքել Ուկրաինան՝ կապված քաղաքացիական օբյեկտների և քաղաքային ենթակառուցվածքների վրա ՌԴ-ից սպասվող հնարավոր զանգվածային հարձակումների հետ:
Պատերազմից կես տարի է անցել: Հակառակորդը շարունակում է գործել գլոբալ առաջնորդության, քաղաքական կամքի և զենքի սղության պատճառով: Միգուցե, ժամանակն է՝ փոխելո՞ւ մոտեցումը»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պոդոլյակը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)