Պետք է ազատագրել Ղրիմը. Զելենսկի
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է ավելի վաղ իր հռչակած նպատակը, այն է՝ վերականգնել Ղրիմի թերակղզու նկատմամբ Ուկրաինայի վերահսկողությունը:
«Ահաբեկչությանը հաղթելու համար, անհրաժեշտ է հաղթող դուրս գալ Ռուսաստանի դեմ պայքարում: Պետք է ազատագրել Ղրիմը»,-հայտարարել է նա ղրիմյան միջազգային պլատֆորմի գագաթնաժողովի բացման ժամանակ:
Հիշեցնենք, որ Ղրիմը 2014 թվականից գտնվում է ՌԴ վերահսկողության ներքո: