Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ միակ վարչապետն է, որի գործն ավարտվում է ժամը 6-ին․ Էդգար Ղազարյան
Քաղաքական
Կառավարության շենքի անմիջական հարևանությամբ ոստիկանների թիվը՝ նրանց շատ կամ քիչ լինելը, ինդիկատոր է՝ հասկանալու համար՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում է, թե ոչ, քանի որ նա ոստիկաններով է պաշտպանվում,Հանրապետության հրապարակում իր հրավիրած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ այս պահին կառավարության շենքի անմիջական հարևանությամբ ոստիկանների ներկայությունը հուշում է՝ Նիկոլ Փաշինյանն աշխատավայրում չէ։
«Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ միակ վարչապետն է, որի գործն ավարտվել է ժամը 6-ին։ Ամեն օր 5։30-ից եկեք, հրապարակում կանգնեք, տեսեք՝ սկսվում է ոստիկանական մեքենաների աժիոտաժը․ նախապատրաստվում է, որ գնա տուն։
Ժամը 6-ին գործից տուն գնացող վարչապետ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել»,- ընդգծեց Էդգար Ղազարյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)