Հանրապետության հրապարակում հանրահավաքը կտևի մինչև ժամը 22:00-ն
Քաղաքական
Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքը կտեւի մինչեւ ժամը 22։00-ն։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով` ընդդիմությունը չի պատրաստվում մարդկանց ամեն օր փողոցներ հանել։ Իրենց գործողությունները, ըստ նախկին դեսպանի, նպատակ ունեն նվազագույնի հասցնել հնարավոր վնասներն ու անհարմարությունները այսօրվա ակցիայի մասնակիցների համար։
«Հանրահավաքի անցկացման վայրն, ի դեպ, պատահական չի ընտրվել։ Մոտակայքում կա մետրո, իսկ տարածքը մեծ է եւ հարմարավետ։ Այսինքն՝ մարդիկ կարող են հանգիստ կանգնել։ Որեւէ ավելորդ գործողություն չի իրականացվի։ Մենք չենք պատրաստվում որեւէ անհարմարություն պատճառել»,- հավաստիացրեց Ղազարյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)