Տղամարդն ինքնաշեն լաստով փորձել է փախչել կնոջից
ԱյլՌԴ Նիժնեկամսկում ռուս տղամարդը որոշել է փախչել կնոջից և լաստանավով հեռացել է։ Այս մասին հայտնում է НТР 24-ը։
Հերթապահ փրկարարները քաղաքի լողափում լաստանավի վրա նկատել են տղամարդուն:
«Հայտարարվել է փրկարարական ահազանգ, և մոտորանավակի վրա երկու փրկարար մեկնել է պատնեշի ուղղությամբ», - հրատարակությանը հայտնել է փրկարար կայանի ղեկավար Իլդար Մինեգալիևը։
Տղամարդն ասել է, որ որոշել է վախեցնել կնոջը և լաստանավով հեռանալ նրանից։ Ռուս տղամարդուն տարել են ափ: Նշվում է, որ նա բժշկական օգնության կարիք չի ունեցել։