Էդգար Ղազարյանը հայտնեց, որ վարչապետի հետ հանդիպումն այսօր չի կայանա
Քաղաքական
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը չհանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները նրան հայտնեցին, որ աշխատանքային ժամն ավարտվել է, և աշխատակազմի ներկայացուցիչներն արդեն շենքում չեն։
Նրան հստակ պատասխան չտվեցին, թե արդյոք Փաշինյանը տեղում է, թե ոչ։ Ղազարյանը հայատարարեց, որ վարչապետի հետ հանդիպումը այսօր չի կայանա, իսկ իրենք երկրորդ անգամ չեն փորձի հանդիպում կազմակերպել։
«Հանդիպումը վստահաբար չի կայանալու։ Իմ տպավորությամբ նա վախենում է այդ հանդիպումից։ Երկրորդ հանդիպման փորձ այլևս չի լինի»,– նշեց Ղազարյանը։ Հանրահավաքի մասնակիցները վանկարկեցին. «Ամո՛թ»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան