Չինաստանում ուղևորը տաքսու վարորդին 7000 դոլար է վճարել կարմիր լույսի տակ անցնելու և արագ վարելու համար
ԱյլՉինաստանում ուղեւորը տաքսու վարորդին վճարել է 7000 դոլար՝ կարմիր լույսի տակ անցնելու եւ արագ վարելու համար, գրում է Asia One-ը։
Անցյալ շաբաթ Չայ անունով տաքսու վարորդն ասել է, որ վերցրել է մի ուղևորի, որը, իր կարծիքով, իրեն տարօրինակ էր պահում: Տղամարդը հուզված էր և վարորդին ասել էր, որ արագ մեկնի այլ քաղաք՝ միանգամից մեծ գումար վճարելով։
Երբ Չայը հասել է լուսացույցի մոտ, ուղեւորը խնդրել է նրան անցնել կարմիր լույսի տակ։ Տաքսու վարորդը բացատրել է, որ չի ցանկանում խախտել կանոնները, սակայն հաճախորդը խոստացել է փոխհատուցել բոլոր ծախսերը։ Վարորդի խոսքով՝ այդ պահին ինքը զգացել է վտանգը եւ օգնություն խնդրել գործընկերներից։
Հասկանալով, որ հնարավոր չի լինի համոզել, ուղեւորը դուրս է վազել մեքենայից, իսկ տաքսու վարորդը դիմել է ոստիկանություն։ Բացի այդ, Չայը վերադարձրել է հաճախորդի վճարած ողջ գումարը։ Հետաքննությունից հետո ոստիկանները հայտնել են, որ տղամարդու ուղևորը նստելուց առաջ վիճաբանություն է ունեցել ընտանիքի հետ։