Զբոսաշրջիկը սելֆի է արել ժայռի եզրին ու ընկել մոտ 198 մետր բարձրությունից
ԱյլԻտալական Ալպերում արշավի ժամանակ տեղի զբոսաշրջիկը ընկել է ընկերուհու աչքի առաջ: Corriere del Veneto-ի հաղորդմամբ` տղամարդը փորձում էր գտնել սիրելիի հեռախոսը, որն ընկել էր ձորը։
30-ամյա Անդրեա Մացետտոն ընկերուհու հետ գնացել է Վիչենցա նահանգի Ասիագո սարահարթում գտնվող լեռան վրա զբոսնելու։ Երիտասարդները վերելքի ժամանակ համատեղ սելֆի են արել, որից հետո իտալուհին ձեռքից գցել է հեռախոսը։ Մացետտոն ցանկացել է վերցնել սմարթֆոնը, սակայն կորցրել է հավասարակշռությունը և ընկել ժայռի եզրից։
Տղամարդը ընկել է մոտ 198 մետր բարձրությունից: Փրկարարները կարողացել են հասնել Մացետտոյին միայն ուղղաթիռով, սակայն հայտնել են, որ իտալացին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։