Հայտնի ռեփերը ձերբակալվել է երկրպագուհուն բռնաբարելու մեղադրանքով
ԱյլՀայտնի ռեփերը ձերբակալվել է կին երկրպագուին բռնաբարելու մեղադրանքով, հայտնում է The Sun-ը։
Արտիստի անունը չի նշվում։ Հրատարակության տվյալներով՝ նա բնիկ Նիդեռլանդներից է։
Միջադեպը տեղի է ունեցել Մայորկայի հյուրանոցներից մեկում։ Հաղորդվում է, որ մինչ ենթադրյալ հանցագործությունը տղամարդը հանդիպել է իր զոհին Պլայա դե Պալմա գիշերային ակումբում, որտեղ նա ելույթ է ունեցել: Երաժիշտը մի քանի լուսանկար է արել իր երկրպագուհու հետ, որից հետո աղջկան հրավիրել է իր սենյակ։
Բռնության զոհի խոսքով՝ իրենց սեռական հարաբերությունները ռեփերի հետ եղել են կոնսենսուսային։ Սակայն մտերմության ժամանակ, երբ աղջիկը երաժշտին խնդրել է դադարեցնել, նա հրաժարվել է դա անել։ Օգոստոսի 21-ի առավոտյան տղամարդը բերման է ենթարկվել։