«Այսօր ընդունված որոշումները կօգնեն իրական այլընտրանք ստեղծել». Վրաստանի էկոնոմիկայի նախարար
ՎրաստանԱյսօր ընդունված որոշումները կօգնեն իրական այլընտրանք ստեղծել գոյություն ունեցող տարանցիկ և տրանսպորտային ուղիներին։
Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Լևան Դավիթաշվիլին՝ Ադրբեջանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարների հետ հանդիպումից հետո։
«Մենք քննարկել ենք ընթացիկ խնդիրները և առաջարկել լուծումներ՝ արագացնելու բեռնաշրջանառությունը: Դա մեզ թույլ կտա էլ ավելի շատ բեռներ փոխադրել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ենթակառուցվածքներով»,- ասել է նա: