Տոն՝ պատերազմի պայմաններում. Ուկրաինան նշում է Անկախության 31-րդ տարեդարձը
ԱշխարհՕգոստոսի 24-ը Ուկրաինայի անկախության հռչակման օրն է. Կիևն այս տարի իր Անկախության 31-րդ տարեդարձը, ցավոք, նշում է պատերազմի պայմաններում:
Ուկրաինային անկախության տոնի առթիվ արդեն շնորհավորել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որի ղեկավարած երկիրն աշխարհում առաջինն է ճանաչել Ուկրաինայի անկախությունը:
Շնորհավորական ուղերձներ են հղել Մոլդովայի, ԱՄԷ նախագահները, Էստոնիայի և Լատվիայի ԱԳ նախարարները, ինչպես նաև Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իրանի և այլ դեսպանները:
Իրենք ուկրաինացիները պետության ապագայի մասին խոսելիս՝ երեք բառ են հնչեցնում. «Ազատ, անկախ և հարուստ»՝ հավատալով Ուկրաինայի լուսավոր օրվան: