ԱՄՆ-ն Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ կհայտարարի 3 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն Ուկրաինայի անկախության օրը կհայտարարի Կիևին 3 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին, հայտնում է Associated Press-ը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 10 միլիարդ դոլարը։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում։
Մինչ այս՝ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է մինչև 775 մլն դոլար հատկացնել Ուկրաինային՝ որպես ռազմական օգնության մաս և զինամթերք տրամադրել HIMARS բազմակի հրթիռային համակարգերի համար:
ԱՄՆ-ը Կիևին կտրամադրի նաև 1500 հակատանկային հրթիռ, HARM հակատանկային հրթիռ և 1000 Javelin հակատանկային հրթիռային համալիր։ Նշվում է, որ օգնություն կտրամադրվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրով։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան