Ուկրաինայից փախստական երեխաները կարող են դառնալ սեռական շահագործման և թրաֆիքինգի զոհ. El Mundo
Համաշխարհային ՄամուլՈւկրաինացի փախստական երեխաները կարող են դառնալ թրաֆիքինգի և մաֆիայի զոհ, գրում է El Mundo թերթը։
Հրատարակության համաձայն՝ դրա պատճառը կարող է լինել ԵՄ որոշ երկրներում սահմանային վերահսկողության պատշաճ բացակայությունը և փախստականների մուտքի ոչ պատշաճ գրանցումը։ ԵՄ հինգ երկրներ՝ Իսպանիան, Չեխիան, Մեծ Բրիտանիան, Սլովակիան և Լեհաստանը, չեն գրանցում այցելող ուկրաինացի երեխաներին կամ պնդում են, որ այդ տեղեկատվությունը գաղտնի է:
Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան և Չեխիան ունեն են անչափահասների հաշվառում, ովքեր ժամանել են մեծահասակների ուղեկցությամբ:
«Վերջին վեց ամիսների ընթացքում հակամարտությունից փախած 10 միլիոն փախստականների քաոսային արտագաղթը Ուկրաինայից փոթորկված գետ է, որը հոսում է դեպի թրաֆիքինգ և մաֆիայի կողմից սեռական շահագործում»,-գրում է պարբերականը: