Նոր սկանդալ Ռուսաստանի և Չեխիայի միջև. Մոսկվան պատասխան է պահանջում
ԱշխարհՌուսաստանը պատասխան է ակնկալում Չեխիայի իրավապահ մարմիններից՝ այդ երկրի պաշտպանության նախարար Յան Չերնոխովայի՝ ռուս լրագրող, քաղաքագետ Դարյա Դուգինայի սպանության մասին արված հայտարարությունների համար:
Այդպիսի հայտարություն է արել ՄԱ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հայտնում է «Իզվեստիա»-ն:
Ավելի վաղ Չեխիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ասել էր, որ խղճահարության զգացում չունի Դարիա Դուգինայի և նրա հոր՝ փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի նկատմամբ:
Նախարարի խոսքով, «Ռուսաստանը երկար կհիշի օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը (Դուգինայի սպանության օրը- խմբ.)՝ նշելով, որ պատրաստ է հիմնավորել իր ցանկացած բառը:
Նեբենզյան հայտարարել է, որ նման արտահայտությունները ոչ միայն անբարո բնույթ ունեն, այլև սատարում և քարոզում են քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչությունները: