Ուկրաինայի բնակիչները տարհանումից հրաժարվելու դեպքում՝ կզրկվեն երեխաների խնամակալության իրավունքից
Համաշխարհային Մամուլ
Գերագույն Ռադայում Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը հայտնել է, որ Ուկրաինայի բնակիչները կզրկվեն երեխաների խնամակալության իրավունքից՝ տարհանումից հրաժարվելու դեպքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքական գործչի Telegram ալիքին։
«Նախատեսվում է, որ այն դեպքում, երբ ծնողներին փոխարինող անձինք հրաժարվեն որբերի, ծնողական խնամքից զրկված երեխաների պարտադիր տարհանումից, այդպիսի երեխաների խնամակալությունը դադարեցվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երեխաների խնամակալության վերաբերյալ պայմանավորվածությունները կխախտվեն միակողմանիորեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)