«Ակվամեն» Ջեյսոն Մոմոային ծաղրել են կանացի պայուսակ կրելու համար
ԼուսանկարներԱմերիկացի դերասան Ջեյսոն Մոմոան, ով հայտնի է «Aquaman» ֆիլմով, ծաղրի է ենթարկվել կանացի պայուսակի պատճառով։ Նրա մասին բացասական մեկնաբանություններ են հայտնվել Daily Mail-ի հոդվածի տակ։
Երեքշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին, Լոս Անջելեսում տեղի ունեցավ «See» սերիալի երրորդ սեզոնի պրեմիերան՝ Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ: Դերասանը գնացել էր պրեմիերային՝ հանրությանը ներկայանալով սև շապիկով, կոստյումով և լոֆերներով։ «Aquaman»-ի աստղի տեսքը լրացնում էին ակնոցները, մատանին և վարդագույն կլատչը, ինչը քննարկումների փոթորիկ առաջացրեց համացանցում։
Այսպիսով, Daily Mail-ի հոդվածի տակ մեկնաբանություններում դերասանը ծաղրի է ենթարկվել պայուսակի պատճառով։ ««Նա այլևս տղամարդ չէ», «Կանացի պայուսա՞կ», «Երբ փորձում ես ակտուալ մնալ 2022 թվականին»»,- տարակուսել են համացանցի օգտատերերը։